Ն. Փաշինյանը բողոքարկել է հանձնաժողովի որոշումը
«Հայկական ժամանակը» գրում է, որ Երևանի թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը երեկ ԿԸՀ-ում բողոքարկել են թիվ 7 ԸԸՀ-ի կայացրած որոշումները, որոնցով ԸԸՀ-ն պարտակել էր աղաղակող փաստերը: «Իսկ փաստերը վերաբերում են Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրողներին դրամ բաժանելուն ու անվճար քեֆեր կազմակերպելու խոստումներ տալուն, ինչպես նաև` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի և Երևանի թիվ 190 դպրոցի տնօրենի կողմից ապօրինի քարոզչություն անելուն»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները