Իրանի Մեջլիսի փոխնախագահ. Ադրբեջանում “գեյ-շքերթի” անցկացումը հասարակական նորմերի ակնհայտ խախտում է
Ադրբեջանում “գեյ-շքերթի” անցկացումը հասարակական նորմերի ակնհայտ խախտում է:
Այդ մասին իրանական “Սահար” հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Մահմուդռեզա Բահոնարը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ այն կառավարությունները, որոնք թույլատրում են նմանատիպ միջոցառումներ անցկացնել, հետագայում զգալի վնասներ են կրելու:
Նկատենք, որ իրանական “արաննյուզ.իռ” կայքի հաղորդմամբ՝ վերջերս Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆախրեդին Ղորբանովը, խոսելով մայիսին Բավքում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցանակաբաշխության շրջանակներում «գեյ-շքերթի» անցկացման մասին, նշել է. «Մենք ամբողջովին իսլամական երկիր չենք: Մենք համասեռամոլներին բարի գալուստ ենք մաղթում «Եվրատեսիլի» մրցույթին»:
Հիշեցնենք, որ օրերս Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեթարին, Ադրբեջանի ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարության մեջ նախազգուշացրել էր, որ եթե Բաքվում “գեյ-շքերթ” անցկացվի, ապա իրանա-ադրբեջանական հարաբերությունները կվերանայվեն: Թավրիզում ակտիվ գործունեություն ծավալող իրանցի հոգևորական Ռուհոլլահ Բեջանին էլ Ալիևին գրած սպառնալից նամակում, նախ` քննադատել էր Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականությունը, իսկ այնուհետև հավելել. «Եթե Բաքվում անցկացնես Եվրատեսիլ մրցույթն ու համասեռամոլների շքերթը, երդվում եմ, առանց հաշվի առնելու կառավարությանս դիրքոշումը, իսլամի սկզբունքների համաձայն` հյուպատոսարանդ կփակեմ, և այդ դեպքում, ոչ մի նախագահի, նույնիսկ Ահմադինեժադի հորդորները չեմ լսի, սա իմ վերջին նախազգուշացումն է, և այդ քայլը կատարելու համար պատրաստ եմ նույնիսկ արյունս թափել, Աստված վկա»:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանական ԶԼՄ-ները «Իսլամական կոնֆերանս»-ի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի երկակի քաղաքականության վրա