Հրազդանում աշխատավարձ չեն տալիս
«Ժողովուրդ» թերթի խմբագրություն է զանգահարել մի կին և վրդովված տեղեկացրել է, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարվում է իրենց աշխատավարձ տալ։ «Ես մանկապարտեզում եմ աշխատում, իմ աշխատավարձը չեն տալիս։ Ասում է, թե ժամանակը չէ։ Մենք լսել ենք, որ սա պահում են, որպեսզի օգտագործեն ընտրությունների համար։ Մի հատ պարզեք, թե ինչն է պատճառը, որ 30 միլիոն դոտացիան, որն ապրիլի 25-ից նստած ա քաղաքապետարանի հաշվին աշխատավարձի համար, ինչի ոչ մի համակարգի աշխատավարձ չեն տալիս։ Ասեմ, որ ինքն էլ ԲՀԿ-ի թեկնածուին ա սատարում, էդ նպատակով ուզում են էդ գումարները օգտագործել»,- ասել է քաղաքացին թերթին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները