Ընտրատեղամասերում ջիպերն ու թրև գալը արգելել. Ոստիկանապետի հրահանգը (տեսանյութ)
Ընտրությունների օրը պետք է մշտական հսկողության տակ պահել գործընթացը: Այդ մասին ոստիկանությունում ընտրություններին ընդառաջ ստեղծված օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և հրահանգել հստակ և օրենքի շրջանակներում աշխատել դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ:
Գասպարյանը հանձնարարել է անանուն հաղորդագրությունները բոլորն էլ ստուգել «Մենք գործում են ազատ, բայց ստախոսը, պրովոկատորը պետք է իր արժանի գնահատականը ստանա», -հայտարարել է ոստիկանապետը` հանձնարարելով բուն ընտրությունների օրը խսիտ լինել:
«Մեքենաներով, շարաններով թրև գալը ընտրատեղամասերում պետք է արգելել, ջիպերով-միպերով տարածքներում արգելել: Ընտրությունների օրը տոն ա, և չեմ ուզում, որ այդ տոնը ինչ-որ մի ձևով ստվերվի: Մենք բոլորս կրում ենք դրա համար անձնական պատասխանատվություն», -հավելել է Վլադիմիր Գասպարյանը: