Փորձագետ. Հակերային հարձակում գործելը բարդ չէ, ուղղակի հարկավոր է իմանալ` ինչպես պաշտպանվել
Այսօր կայացավ «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» թեմայով սեմինար, որը կազմակերպել էր ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Սեմինարին մասնակցում էին տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ:
Նրանք այն համոզմունքին են, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ ակտիվանում են նաև համացանցային ռեսուրսների գործունեությանը ապօրինի տեխնիկական միջոցներով խափանելու փորձերը: Դրա մասին է վկայում նաև ՌԴ անցած տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների փորձը: Իսկ Հայաստանն ունի Ադրբեջանի նման հարևան, որը կարող է առաջիկա ԱԺ ընտրությունների օրը պատվիրել հայաստանյան լրատվական կայքերի վրա հակերային հարձակումներ:
Անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանն ասաց, որ DDOS-ի վտանգը կայանում է նրանում է, որ դժվար է հասկանալ, թե որտեղից է այն գալիս: Ըստ նրա, նման հարձակումներ կազմակերպելն այնքան էլ բարդ չէ, բայց կարևոր է իմանալ` ինչպես պաշտպանվել:
Փորձագետը նշեց, եթե ընտրությունների օրը որևէ լրատվական կայքը որևէ հակերային հարձակման ենթարկվի` անմիջապես դիմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին