Իսպանիան ՈՒԵՖԱ-ին առաջարկել է իր թեկնածությունը` Ուկրաինայի փոխարեն
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ին առաջարկել է Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնության այն հանդիպումները, որոնք պլանավորված են Ուկրաինայում, անցկացնել Իսպանիայում: Այս մասին հայտնում է «Onda Cero»-ն:
Աղբյուրի տեղեկություններով` ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը Եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավար Միշել Պլատինիին տեղեկացրել է, որ Ուկրաինայում առկա քաղաքական լարվածության պատճառով իր երկիրը պատրաստ կլինի անցկացնել մրցաշարն առաջիկա ամռանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Իսպանիան Եվրոպայի առաջնությունը կազմակերպել է 1964 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա