Սամվել Ալեքսանյանը փակել է կրպակի պարտքերը` հանուն քրոջ փեսայի
«Երկիրը» գրում է. «Սամվել Ալեքսանյանը (նույն ինքը` Լֆիկ Սամո) թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Կորյուն Նահապետյանին` իր քրոջ փեսային աջակցելու նպատակով ուրբաթ օրն այցելել է Հարավարևմտյան Ա-3 թաղամաս և, կանգնելով բակի կրպակ-խանութներից մեկի մոտ, հայտարարել, որ փակում է խանութին պարտք ունեցողների պարտքերը: Մոտեցողներին էլ, անկախ տարիքից, նաև բաժանել է 10-30 հազարական դրամ: Ընդ որում` «բարեգործ գործարարը» նաև ցինիկաբար հայտարարել է, որ ինքը մարելու է միայն ընտրելու իրավունք ունեցողների պարտքերը, իսկ վարձով ապրողները, ովքեր տարածքում հաշվառված չեն, թող իրենց գլխի ճարն ինքնուրույն տեսնեն: Ի դեպ, Լֆիկն այս «բարեգործական ակցիան» իրականացրել է այն թաղամասում, որտեղ բնակվում են նույն ընտրատեղամասում ԱԺ պատգամավորական թեկնածու առաջադրված` ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները