Միասնական շտաբը պահանջում է մի բան, որն արդեն ունի

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ինչպես հայտնի է ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբ կոչվող մարմինը դիմել է Սահմանադրական դատարան: Այդ կապակցությամբ քիչ թե շատ ամբողջական հայտարարություն արել էր ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, այն էլ` «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քիչ առաջ ավարտվեց միասնական շտաբի հանդիպումը: Կարծում եմ շատ կարևոր քայլ ենք անում՝ մտնելով Սահմանադրական դատարան և պահանջելով հրապարակել մայիսի 6-ի ընտրությանը մասնակցածների ամբողջական ցուցակը»,- ապրիլի 27-ին նշել էր նա ու հավելել. «Ցավալի է, որ մեր երկրում քաղաքական ուժերը, փոխանակ միայն ընտրարշավով զբաղվելու, ծրագրերից ու գաղափարներից խոսելու, վիճակի գնահատական տալու, ստիպված են նաև լուրջ ժամանակ և ռեսուրսներ վատնել իշխանություների կողմից նախապատրաստվող ընտակեղծիքների դեմն առնելու համար»:

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը ստացված հայցն արագացված կերպով վարույթ է ընդունել և պատրաստվում է քննել մայիսի 5-ին: Թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը և ինչ հիմնավորումներով, ցույց կտա ժամանակը: Բայց բոլոր դեպքերում, թույլ տանք մեզ կանխատեսել, որ դատարանն ըստ ամենայնի, կմերժի հայցում ներկայացվող պահանջը: Այսինքն` ընտրողների ստորագրված ցուցակները (քվեարկությանը մասնակցածների ցուցակները) հրապարակելու արգելքը չի վերացվի:

Ենթադրվում է, որ ստորագրված ընտրացուցակների հարցը դառնալու է ընթացիկ ընտրարշավի և քվեարկության առանցքային թեման. քարոզչության փուլում այն արդեն իսկ առանցքային է, այդպիսին կմնա նաև քվեարկության օրն ու դրանից հետո: Ըստ էության, բոլոր այն ուժերը, ովքեր արդեն իսկ մտադրվել են ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնել` խաղադրույք են անելու հենց այդ հանգամանքի վրա, ըստ որում` Սահմանադրական դատարանի նիստն էլ, ըստ ամենայնի, պետք է հետընտրական շոույի համար: Բայց մինչ դրան անցնելը նշենք նաև, որ այս նույն հանգամանքը լավագույն ինդիկատորն է ընտրապայքարի մասնակից ուժերի ադեկվատությունը, ռեսուրսներն ու հնարավորությունները, ինչպես նաև հետընտրական հավանական դժգոհությունների հիմնավորումները հասկանալու համար:

Ստորագրված ընտրացուցակների խնդիրը նոր չէ: Այն մշտապես եղել է ընդդիմության օրակարգում: Օրինակ, նախորդ տարի, երբ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ էին կատարվում, «Ժառանգություն» խմբակցությունը նման պահանջ դրել էր, և ինչպես պարզվում է` դիմել էր մյուս խմբակցություններին: Սակայն իշխանական կոալիցիան, այդ թվում ԲՀԿ-ն (որն այս փուլում հարցի առնչությամբ ընդգծված առաջատարն է) մերժել էր «Ժառանգությանը»: Նաիրա Զոհրաբյանի բացատրությունն այն է, որ իրենք չէին կարող «պատկերացնել, որ ընտրացուցակներում այսպիսի կատարյալ խառնաշփոթ կլինի: Եվ հիմա իսկապես անհրաժեշտ է, որպեսզի քվեարկությունից հետո ընտրացուցակները հրապարակվեն` տեսնելու, թե իրականում ի՞նչ է կատարվում»: Ենթադրում ենք, որ 2007 թվականին ԲՀԿ-ն քվեարկության մասնակցել է միանգամայն այլ ընտրացուցակներով: Ինչևէ:

Հարցը երկրորդ շնչառություն ստացավ արդեն այս տարի: Հունվարի 19-ին ՀԱԿ-ը տարածեց «Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ» վերտառությամբ մի հայտարարություն, որտեղ առաջարկվում էր. «Վստահված անձանց և դիտորդներին պետք է թույլատրել ծանոթանալ ստորագրված ընտրացուցակներին և ստանալ դրանց պատճենները, կամ քվեարկությունից հետո տեղամասի պատին փակցնել ստորագրված ընտրացուցակները, ինչը թույլ կտա դիտորդների և վստահված անձանց ստուգել դրանց իսկությունը և բացառել Հայաստանից բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկությունը»:
Թե ինչո՞ւ այդ ժամանակ ԲՀԿ-ն ու մյուսները չմիացան այս առաջարկին հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, թե ինչու և անցած տարի, և այս տարի օրենքի այդ պահանջը չվերանայվեց: Հայտնի են նաև նման որոշման հիմնավորումները:

Դրանցից ամենագլխավորն այն է, որ քվեարկության գաղտնիության ինստիտուտն է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 5-րդ հոդվածն այս առնչությամբ ուղղակի ասում է. «Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»: Այս նորմն, իհարկե, յուրաքանչյուր ոք մեկնաբանում է ըստ իր շահերի ու պատկերացումների, սակայն իրականությունն այն է, որ կամարտահայտություն է ինչպես այս կամ այն ուժին ու թեկնածունին ձայն տալը (ընտրություն կատարելը), այնպես էլ քվեարկություն չկատարելը (ընտրությունները բոյկոտելը): Ըստ այդմ` ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրությամբ ցուցակները պետք է գաղտնի պահվեն և չհրապարակվեն: Ինչպես նշված է Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածում` «Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում»:

Այս մոտեցումը կիսում են նաև աշխարհում առաջին հերթին Եվրոպայում: Պետք է նշել, որ ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնիությունը նաև Վենետիկի հանձնաժողովի պահանջն է եղել: Ինչ վերաբերում է նորմի սահմանադրականությանը, ապա գնահատականը լավագույնս կտա Սահմանադրական դատարանը: Բայց վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ոչ թե հակասում է Սահմանադրությանը, այլ ընդհակառակը կոչված է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացմանը, առաջին հերթին` ընտրական իրավունքի:

Բնականաբար, հարց է առաջանում, ինչպես վարվել, եթե ողջամտությունը պահանջում է ստորագրված ցուցակները գաղտնի պահել, իսկ մյուս կողմից էլ իսկապես կա մանիպուլյացիայի մեծ հնարավորություն. ընտրացուցակների ուռճացվածություն, մահացած անձանց փոխարեն քվեարկություն, կրկնակի քվեարկություն, բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկություն և այլն: Այսինքն այն խնդիրները, որոնք Վարդան Օսկանյանին և շտաբի մյուս մասնակիցներին ստիպել են «փոխանակ միայն ընտրարշավով զբաղվելու, ծրագրերից ու գաղափարներից խոսելու, վիճակի գնահատական տալու, ստիպված են նաև լուրջ ժամանակ և ռեսուրսներ վատնել իշխանություների կողմից նախապատրաստվող ընտակեղծիքների դեմն առնելու համար»:

Պարզվում է` անկախ Սահմանադրական դատարանի որոշումից և անկախ «միասնական շատբի» կազմից, եթե լինի ցանկություն և հնարավորություն (առաջին հերթին` ռեսուրսներ), կարելի է վերահսկել ընտրական գործընթացի և քվեարկության ողջ ընթացքը ու բացահայտել այն բոլոր խախտումները, որոնք մտահոգում են Վարդան Օսկանյանին և մյուսներին:

Այստեղ ֆորմուլան բավականին պարզունակ է` յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով հայտնաբերել ցուցակների անճշտությունները, բացակա քաղաքացիներին, հետևել քվեարկության ընթացքին, սեփական նշումների հիման վրա համեմատել իրական մասնակիցների ու ստորագրված ցուցակները: Ստորև ներկայացնենք այն հնարավորություններն ու գործիքները, որոնք թույլ կտան հասնել նպատակին` անկախ նրանից թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը:

Եթե պետք է իմանալ, քանի հոգի և ովքեր են մասնակցել քվեարկությանը, ապա Ընտրական օրենսգրքի ընձեռած հնարավորությունների շրջանակներում դրան կարելի է հասնել` առանց ստորագրված ցուցակների: Ինչպե՞ս: Օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջի համաձայն` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո: …Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել (հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել) ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը»:

Այսինքն, վստահված անձը կարող է քվեարկության մասնակցի անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու պահանջ ներկայացնել և դրա հիման վրա ինքնուրույն հաշվարկ իրականացնել` տեղամասում քանի՞սը կոնկրետ ովքե՞ր են մասնակցել ընտրությանը (հուշենք, որ կարելի է տեղամասի ընտրողների ցուցակը տպել և դրա վրա պարզապես նշումներ կատարել): Բնականաբար, մեկ մարդը չի կարող սկզբից մինչև վերջ կանգնել քվեատուփի մոտ: Դրա համար էլ յուրաքանչյուր կուսակցության օրենսգրքով իրավունք է վերապահված տեղամասերում ունենալ երկուական վստահված անձ, այսինքն` նրանք կարող են աշխատել փոխնիփոխ:

Ողջ երկրի տարածքում նման հաշվարկ իրականացնելու համար կուսակցություններից կպահանջվի որպես վստահված անձ ներգրավել մոտ 4000 նվիրված, հետևողական ու պատրաստակամ համախոհներ, քանզի ընտրատարածքները երկրում 1915-ն են: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք 9000-ից ավել վստահված անձ ունեն, ովքեր «պրոֆեսիոնալ ուսուցում են անցել ու զինված են ԸՕ-ի գիտելիքներով և նրանք մինչև վերջին պահը մնալու են ընտրատեղամասերում, որպեսզի ընտրողի քվեն տեղ հասնի»: Ենթադրվում է, որ 4000-ական վստահված անձինք կունենան նա ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Այսպիսով, միասնական շտաբը 17000-ից ավելի միայն վստահված անձ է ունենալու (միջինը մեկ տեղամասում` մոտ 9-ը վստահված անձ)` գումարած հանձնաժողովի մոտ 3800 անդամները:

Եթե համարենք, որ «միասնական շտաբի» ներկայացուցիչները քվեարկության օրը յուրաքանչյուր տեղամասում միաժամանակ ունենալու են 3 վստահված անձ, 2 հանձնաժողովի անդամ, կարելի է ասել, որ այդ շտաբը կամ նրա անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը միայնակ կարող է լիակատար վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ` վերջում ունենալով նաև քվեարկությանը մասնակցած անձանց ողջ ցուցակը:

Առաջ անցնելով նկատենք, որ ստորագրված ցուցակները թեև գաղտնի են և հրապարակման ենթակա չեն, սակայն դրանք նաև անհասանելի չեն: Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ կետն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու դիտորդներին, իսկ 33-րդ հոդվածի 2-րդ կետը վստահված անձանց հնարավորություն է տալիս քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից: Այսինքն` սեփական նշումները պաշտոնական ցուցակների հետ համեմատելու (բնականաբար` տարբերությունները ֆիքսելու) հնարավորություն կա:

Հետագայում արդեն հնարավոր է ճշտել, թե բացակա կամ մահացած քանի անձ է քվեարկել ու համապատասխան իրավական հնարավորությունն օգտագործելով բողոքարկել ընտրության արդյունքները:

Ամփոփելով` պետք է նշենք, որ թեև ընտրողների ստորագրած ցուցակները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն, այնուամենայնիվ դրանց բովանդակությունը մատչելի է և գործընթացում ներգրավված յուրաքանաչյուր ոք հնարավորություն ունի ի վերջո ծանոթանալ դրանց և ավելին` ինքնուրույն կազմել նման ցուցակ:

Ուստի հարց է առաջանում. եթե յուրաքանչյուր կուսակցություն անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքելու իրավունք և հնարավորություն ունի, ապա ո՞րն է պատճառը, որ Վարդան Օսկանյանը և մյուսները գալիք ընտրությունների օրինականությունը կախման մեջ են դնում այդ նույն տեղեկությունների պաշտոնական հրապարակումից: Ըստ որում` չնայած շուրջ մեկ տարի խնդրի արծարծմանը Սահմանադրական դատարան դիմելով հնարավորինս ուշ և ենթադրելով, որ դատարանն, այնուամենայնիվ, կմերժի այն: Եզրահանգումը մեկն է` հետընտրական շրջանում աղմուկ բարձրացնել: Ինչպես խոստացել է Հմայակ Հովհաննիսյանը, Սահմանադրական դատարանից մերժում ստանալու դեպքում իրենց «ելույթներն ու գնահատականները կլինեն արդեն մայիսի 7-ին»:

Մնում է հուսալ, որ գոնե մայիսի 6-ին ԲՀԿ-ն ու մյուսները կանեն իրենցից կախված ամեն ինչ` օրինական ու անկեղծ ընտրություններ անցկացնելու համար: Այլապես վտանգ կա, որ մայիսի 7-ին իրենք չհասկացված են մնալու, իսկ աղմուկն էլ` արհեստական:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}