Հարցազրույցներ 12:20 02/05/2012

Ա. Զաքարյան. Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի

Նախընտրական քարոզարշավի, քաղաքական առաջնահերթությունների ու անելիքների մասին Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանի հետ:

-Արդյոք համամիտ եք, որ ընտրություննների օբյեկտիվությունը, թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու համար անելիք ունեն գործընթացի բոլոր մասնակիցները: Եթե այո, ապա ձեր կուսակցությունն ի՞նչ անելիքներ է տեսնում նախընտրական շրջանում և քվեարկության օրը` ընտրություննների օբյեկտիվությունը, թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու համար: Թվարկեք կետերով:

-Մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկն այսօր որակյալ ընտրություններ անցկացնելն է: Սա անվիճելի հանգամանք է և յուրաքանչյուր մեկը, ով բացի խոսելուց նաև իրական մտահոգություններ ունի երկրի ապագայի համար, պարտավոր է իր ներուժի չափով նպաստել ընտրական գործընթացների օբյեկտիվությանը, թափանցիկությանն ու արդարությանը: Հանրապետականը ընտրությունների է գնում ընտրական օրենսգրքի բոլոր պահանջների իրականացման ճանապարհով՝ իր քարոզարշավում և ընտրական մյուս ընթացակարգերում պահպանելով բարոյական, իրավական, քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվության դրսևորման ու հանդուրժողականության բոլոր նորմերը: Այսօր բոլորն են խոսում իբր թե ազատ, արդար ու ժողովրդավար ընտրությունների համար անելու են ամեն ինչ: Դրա համար առաջին հերթին պետք է կարողանալ լինել պատասխանատու, կրել քաղաքական պատասխանատվություն անցյալի ու ապագայի համար, գիտակցել սեփական դերը, այլ ոչ թե անհիմն քննադատություններով գերագնահատել սեփական արհեստական դերակատարումը: Ամենահեշտը հասարակության մոտ կեղծ ու շինծու հայտարարություններ անելն է, ինչ-որ անհայտ ուժերից ընտրակեղծիքները պաշտպանելն է, իրենց եղած կամ չեղած քվեները ամեն գնով պաշտպանելուն ուղղված անհասկանալի մղումն է, ինչ-որ գոյություն չունեցող ճնշումներից հասարակությանը պաշտպանելն է, հասարակությանը քաջության կոչեր անելն է և այլն: Այս երևույթներն իմ կարծիքով, նպատակ ունեն հասարակական կարծիքն ու տեղեկատվական միջավայրն աղավաղելով արհեստական լարվածություն մտցնել ու ընտրություններից հետո չբավարարված լինելու պարագայում ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահություն սերմանելն է: Այսօր կան ուժեր որոնք առաջ են ընթանում հենց այս ուղիով և ցավոք խոսելով մեր երկրի համար ընտրությունների նշանակության մասին, իրենց նախընտրական շտաբներով տեղերում կողմնակիցներ գրավելու նպատակով տալիս են նաև օրենքով անթույլատրելի այլ խոստումներ: Մեր երկրի քաղաքական համակարգի պրակտիկայում նորություն չէ պատասխանատու պահին պատասխանատվությունից խուսափելը: Հանրապետականին հասարակական վստահության մեծ պաշար տվել է նաև այն, որ մենք միշտ կանգնած ենք եղել մեր երկրի համար կարևոր խնդիրների լուծման առաջնային գծում, և մայիսի 6-ին ամեն բան անելու ենք, որպեսզի բարձրացնենք ու ամրապնդենք մեր երկրի նաև ընտրական իմիջը: Դրա համար կա ընտրական գործընթացներում թրծված, տեսական ու գործնական գիտելիքներով ու քաղաքական համոզմունքով օժտված արհեստավարժ կուսակիցների ու համակիրների բանակ, ովքեր նաև ընտրության օրը, ամեն ինչ անելու են, Հանրապետականի արժանապատիվ հաղթանակի համար: Դա նշանակում է ազատ, արդար, ու թափանցիկ այնպիսի ընտրություններ, որը մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չլինի սևացնել:

-Ո՞ւմ եք համարում ձեր հիմնական ընտրող: Ինչպիսի՞ նկարագիր ունի նա:

-Հանրապետականը զանգվածային կուսակցություն է, ունի ունիվերսալ նախընտրական ծրագիր և յուրաքանչյուր հային հոգեհարազատ ազգային-պահպանողական գաղափարախոսություն: Մեր ընտրողները հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչներն են՝ ծայրահեղ խոցելի խավի ներկայացուցչից մինչև ամենաապահովված խավի ներկայացուցիչը: Իսկ ընտրության մոտիվացիան կայանում է նրանում, թե տվյալ ժամանակահատվածի համար մեր ընտրողները հատկապես ո՞ր խնդիրներն են համարում առավել կարևոր: Մեր ընտրողներն ու նույնիսկ չընտրողները վստահ են մի բանում, որ Հանրապետականը երբեք դատարկ խոստումներ չի տվել, երբեք ականջ շոյելու համար խոսքեր չի շռայլել, երբեք պոպուլիզմով քարոզչություն չի իրականացրել: Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր սիրում ու կարևորում են պետություն կառուցելու իրենց սերունդի հանձնառությունը, ովքեր խոնարհվում են արյան գնով ձեռքբերված Արցախյան հերոսական պատմագրության առջև, ու նաև գնահատում են հիմնախնդրի կարգավորմանն ուղղված անբեկանելի և չթուլացող ջանքերը: Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր գիտեն թե ինչ է նշանակում Ազգային Բանակ, ինչ է նշանակում հանուն հանրային բարօրության կառուցել սեփական դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի ու սպորտային օջախները, ջրագծերը, ճանապարհները, էներգետիկ և այլ ենթակառուցվածքները: Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր հստակ գիտեն, որ ցանկացած հարցում Հանրապետականն իր կողքին է լինելու: Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր շատ լավ են գիտակցում մեր երկրի համար արտաքին հարաբերություններում հաջողություններ ունենալու անհրաժեշտությունը, որովհետև անվտանգության ու արտաքին աջակցության շնորհիվ է միայն հնարավոր գյուղատնտեսություն զարգացնել, տնտեսություն զարգացնել, կրթություն ու մշակույթ զարգացնել, բարեկեցիկ կենցաղ ապահովել, աշխատատեղեր ստեղծել: Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր կարևորում են համայնքների զարգացմանն ուղղված անընդհատ ջանքերը: Բազմաթիվ են Հանրապետականին ընտրելու մոտիվացիաները, և բոլորը թվել հնարավոր չէ: Ավելացնեմ նաև, որ նույնիսկ մեզ ձայն չտվողներն էլ գիտեն, որ Հանրապետականը պատասխանատվություն է կրում ողջ հասարակության համար ու հաշվետու է ողջ հասարակությանը:

-Ընտրապայքարի մեջ մտած ուժերից ո՞ւմ եք համարում ձեր գլխավոր մրցակից, հակառակորդ: Նախ` գաղափարախոսության առումով, ապա` տիրապետած ռեսուրսների ու կարողությունների առումով:

-Բոլոր քաղաքական ուժերն էլ տեսականորեն մրցակիցներ են: Հակառակորդներ չունենք ու չենք կարող ունենալ, մեր հակառակորդը կանգնած է արևելյան սահմանների հակառակ կողմում: Գաղափարական առումով Հանրապետականի հետ փորձում են մրցակիցային պայքար իրականացնել Դաշնակցությունն ու Ժառանգությունը, մի փոքր էլ Կոմունիստները: Մյուս ուժերի մոտ պայքարը կարծես թե սոցիալ-կենցաղային խնդիրների հարթությունից, դուրս չի գալիս: Քաղաքական առումով մրցակցային պայքարի որոշ ռեսուրսներ ունեն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը, և ՀԱԿ-ը: Իսկ կազմակերպական առումով իրենց մրցակցային ռեսուրսներով աչքի են ընկնում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Հանրային վստահության առումով Հանրապետականը բնակավայրերի մեծ մասում անհանգստացնող մրցակիցներ չունի:

-Ինչպե՞ս կգնահատեք այս պահի դրությամբ ձեր և ձեր մրցակից ուժերի հնարավորությունները (տոկոսային արտահայտությամբ):

-Պետք է ասեմ, որ դրա համար գոյություն ունեն ճանաչված ու վստահելի սոցիոլոգիական միջազգային կազմակերպություններ, որոնց ուսումնասիրությունների ու հարցումների տվյալները հիմնականում համապատասխանել են տարբեր երկրներում անցկացված ընտրությունների արդյունքներին: Ինչպես գիտեք, համաձայն այդ հարցումների Հանրապետականն ակնհայտ առաջատարն է: Վստահ եմ, որ մեր ժողովրդի քվեն իրավունք կտա մեր կուսակցությանը պահպանել քաղաքական մեծամասնությունն ու շարունակել պետության միակ իրական պատասխանատու ուժի դերակատարությունը:

-Ընտրապայքարի մասնակից ուժերից որո՞նց հետ եք պատրաստ հետընտրական դաշինքների և որո՞նց հետ եք բացառում նման համագործակցությունը:

-Այդ հարցի պատասխանն ավելի իրատեսական կլինի ընտրություններից հետո, հատկապես, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի:

-Ո՞ր երեք օրինագծերը կընդունեք առաջին հերթին, եթե նոր ձևավորվող խորհրդարանում ունենաք մեծամասնություն: Ի՞նչ խնդիրներ են լուծելու այդ օրինագծերը:

-Օրենքները կարևոր կամ անկարևոր չեն լինում: Բոլոր օրենքները, որոնք կիրառվում են անվերապահորեն, ծառայում են հանրային պետական շահերին: Մենք հայտարարել ենք, որ հաջորդ հինգ տարիները նվիրվելու են մեր քաղաքացուն, նրա տարբեր խնդիրներին՝ սկսած սոցիալականից մինչև իրավականը: Հանրապետականի նախաձեռնությամբ ներկայացված օրենքները հաջորդ պառլամենտում լուծելու են մեկ կարևորագույն խնդիր. հայ մարդը, անկախ ինչ ոլորտում և ինչ սոցիալական կարգավիճակում է գտնվում պետք է վստահի ու հավատա, իսկ հետագայում նաև համոզվի, որ Հանրապետականի բերած օրենքները բխում են յուրաքանչյուրի ու բոլորի շահերից: Օրենքը պետք է պատվար, պաշտպան ու հենարան լինի յուրաքանչյուր հայ մարդու համար: Դրա համար բացի լավ օրենք գրելուց պետք է առաջին հերթին հավատալ, որ կփոխվի այն ամենը, ինչն արմատավորվել է մեր մեջ ու խանգարում է առաջ գնալուն: Մենք բոլորս ենք ուզում փոխել մեր կյանքի բացասական երևույթները, նաև մեր ընդդիմախոսները: Բայց ի տարբերություն նրանց, մենք հավատում ենք, որ դա կարող ենք անել, և կոչ ենք անում բոլորին՝ հավատանք, որ փոխենք: Հնարավոր չէ հաջողության հասնել այն գործում, որն իրականացնում ես առանց հավատի ու վստահության: Մեր առաջարկած օրենքների փիլիսոփայության ու նպատակների մեջ ավելանալու են նաև այս հիմնավորումները:

-Հնարավոր կոալիցիայի դեպքում ձեր նախընտրական ծրագրից ի՞նչ երեք կետ կառանձնացնեիք, որը պարտադիր եք համարելու միասնական կոալիցիոն ծրագրում ներառելու համար:

-Հանրապետականի նախընտրական ծրագիրը ներառում է քսան կարևորագույն դրույթներ և դրանցից յուրաքանչյուրն առաջնային է մեր երկրի ապագայի համար: Չկան դրույթներ, որոնք իմ կարծիքով, կարող են դուրս մնան իշխանությունների ապագա ծրագրերից: Դրանք մեր հասարակության զարգացման ու բարօրությանն ուղղված քայլեր են, որոնք միմյանց հետ փոխկապակցված են: Ես ուսումնասիրել եմ գրեթե բոլորի նախընտրական ծրագրերը: Ավելի իրատեսական, ավելի երաշխիքային, ավելի վստահելի ու ավելի կիրառական քան Հանրապետականինն է չկան: Կան ընդամենը որոշ նմանություններ: Իմ կարծիքով Հանրապետականի առաջարկած ծրագրի բոլոր կետերն էլ պարտադիր են լինելու ապագա գործունեության ծրագրերում:

-Ձեր նախընտրական ո՞ր երեք խոստումները կկարողանաք իրականացնել, եթե այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում չունենաք մեծամասնություն և չընդգրկվեք կոալիցիաներում:

-Այս հարցի պատասխանը երևի ավելի լավ կստացվի մյուս քաղաքական ուժերի մոտ: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ չի կորչի թատերաբեմից, եթե չունենա իշխանության մաս, այլ կշարունակի իր քաղաքական պայքարն ու գործունեությունը հանուն պետության ու հասարակության: Այսօրվա Հանրապետականի համար վստահ եմ, որ հաջորդ հնգամյա խորհրդարանում ևս վիճարկված է լինելու շարունակել պայքարը որպես բացարձակ մեծամասնություն, և հասարակության աջակցությամբ կանի ամեն ինչ իր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու համար:

-Եթե ձեզ հաջողվի ընտրությունների արդյունքում ունենալ խորհրդարանական մեծամասնություն և ձևավորել միակուսակցական կառավարություն, արտաքին հարաբերություններում այսօր առկա կուրսի մեջ ի՞նչ փոփոխություններ կմտցնեք:

-Մեր կուսակցության առաջնորդ, Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մենք շարունակելու ենք որդեգրված ճշմարիտ միջազգային հարաբերությունները: Արտաքին հարաբերություններում Հայաստանի մջազգային դերակատարության բարձրացման առումով բազմապատկելու ենք ՀՀ և ԼՂՀ նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Կառուցողական դիրքերից առաջ են մղվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված ակտիվ քաղաքականության իրականացումը: Նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը ուղղվելու է մասնավոր ներդրումների և երկրի ազգային մրցունակության կարողությունների ավելացմանը, հայկական ապրանքների համար նոր շուկաների բացահայտմանը: Ընդլայնվելու են Եվրոպական ինտեգրմանն ուղղված ջանքերն ու ծրագրերը, մասնավորապես Եվրոպական միության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին: Բարձրացնելու ենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ կնքված առևտրատնտեսական, ռազմական, էներգետիկ, գիտական, կրթական, մշակութային ոլորտներին վերաբերող պայմանագրերի իրագործման արդյունավետությունը: Շարունակելու ենք խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և այլ երկրների հետ: Հաջորդ տարիներին ևս շարունակվելու են ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին համախմբելու ենք հայության ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Թուրքիայի կողմից բավարար քաղաքական կամքի դրսևորման և վերջինիս կողմից առանց որևէ նախապայմանների պարագայում շարունակելու ենք մեր երկրի շահերին համապատասխան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

-Կարող եք մատնանշել, որտեղից եք վերցնելու այն ռեսուրսները (ֆինանսական, նյութական, կադրային և այլն), որոնք հնարավորություն կտան իրականություն դարձնել ձեր նախընտրական խոստումները:

-Իշխանության իրականացման համար ֆինանսատնտեսական, իրավական, տեղեկատվական, գիտական, կադրային, ուժային, և այլ անհրաժեշտ ռեսուրսներն ամփոփված են պետական կառավարման ինստիտուտներում: Դրա համար էլ նորմալ քաղաքական ուժերի համար իշխանության գալը ոչ թե նպատակ է, այլ միջոց սեփական ծրագրերի իրականացման համար: Մենք ասում ենք, որ նախորդ տարիներին զբաղված ենք եղել պետական կառույցների, ենթակառույցվածքների, հանրային ինստիտուտների կայացմամբ, այսինքն հենց այդ ռեսուսների ստեղծմամբ: Մենք որպես պետություն արդեն ունենք բավարար ռեսուրսներ, որպեսզի առաջիկա տարիները նվիրենք յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան ունենալու գործին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}