Բեկենբաուեր. «Ռոբբենը պետք է «Բավարիային»
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գերմանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբբենն անհրաժեշտություն է թիմի համար: Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը կարող է չերկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, չնայած նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, որ նա թիմում կմնա մինչև 2015 թ.:
«Ռոբբենը պետք է «Բավարիային»: Բանն այն է, որ մեր թիմն այնպիսի փիլիսոփայություն ունի, որը ենթադրում է եզրային ֆուտբոլիստների ակտիվություն: Իսկ Ռոբբենը նույնքան լավն է աջ եզրում, որքան Ռիբերին` ձախում: Մեր ողջ խաղը կառուցվում է այդ ֆուտբոլիստների շուրջ: Մրցաշրջանի ընթացքում Արյենը շատ վճռորոշ գոլեր է խփել: Նույնը կարելի է ասել նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» հետ պատասխան խաղում նրա խփած գոլի մասին: Ես Ռոբբենի երկրպագուն եմ»,- հայտարարել է Բեկենբաուերը, ով, ի դեպ, մրցաշրջանի ընթացքում հասցրել է Ռոբբենին մեղադրել նաև ընդգծված եսասիրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա