Բենզին Ռուբոն ՕԵԿ-ից է, բայց թաքուն է պահում այդ հանգամանքը
Թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել է Ռուբեն Մասումյանի` Բենզին Ռուբոյի թեկնածությունը, սակայն վերջինս իր քարոզչական բուկլետներում չի հիշատակել ՕԵԿ-ի մասին, և հիմա նա քարոզչություն է իրականացնում այդ տարածքի ընտրողներին խաբելով, թե ինքն անկուսակցական է: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»` հիշեցնելով, որ Բենզին Ռուբոն ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից և կուսակցության շարքերից:
Դրանից հետո Բենզին Ռուբոն քաղաքական ապաստան է գտել ՕԵԿ տանիքի ներքո, որն էլ նրան մեծամասնական ընտրակարգով առաջադրել է այդ համայնքում: «Նրա մերձավոր շրջապատում կատակում են` ասելով, թե Մասումյանն իր բուկլետում չի գրել կուսակցական պատկանելության մասին, քանի որ վստահ չի եղել իր վրա, թե կարող է գոնե մեկ ամիս լինել մի կուսակցության անդամ: Բենզին Ռուբոն այս օրերին բանակցությունների մեջ է մտել ՀՀԿ-ական ժեկի պետերի հետ` նրանց գումար առաջարկելով այն բանի դիմաց, որ վերջիններս մտնեն ինչ-որ շենքեր և ձեռքի հետ ակնարկեն, թե իբր Հանրապետականը որոշել է «աշխատել» իր համար: Բենզին Ռուբոյի այս ինքնագործունեության արդյունքում ժեկերի որոշ պատասխանատուներ պրոբլեմ են ունեցել ՀՀԿ շտաբների պատասխանատուների հետ: Եղել են դեպքեր, որ նրանցից աշխատանքից ազատվելու դիմումներ են պահանջել` միաժամանակ վերցնելով այն գումարը, որը Մասումյանը տվել է վերջիններին ծառայության դիմաց»,- գրում է «ՉԻ»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները