Մարկ Ցուկենբերգ. «Facebook» սոցիալական կայքը կօգնի լուծել դոնորական օրգանների սակավության խնդիրը
«Facebook» սոցիալական կայքը կօգնի լուծել դոնորական օրգանների սակավության խնդիրը, քանի որ սոցցանցը մտադիր է օգնել դոնորական օրգաններ ձեռք բերելու հարցում: Այս մասին հաղորդել է «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը:
Աղբյուրի փոխանցմամբ, այսուհետ օգտատերերը, կարող են իրենց էջում տեղեկություն թողնել, որ ցանկանում են դառնալ դոնորներ:
«Մենք ցանկանում ենք ամեն ինչ դարձնել առավել դյուրին: Դուք ընդամենը ցույց եք տալիս նահանգը կամ երկիրը, որտեղ ապրում եք, իսկ մենք փորձում ենք օգնել ձեզ ուղարկել տեղեկությունը պաշտոնական կառույցեր», -նշել է Ցուկենբերգը:
Վերջինիս խոսքերով՝ «մենք հավատում ենք, որ մարդիկ կարող են օգնել տարածել տեղեկատվություններ՝ դոնորական օրգանների սակավության վերաբերյալ: Իսկ մենք զգալի չափով կարող ենք օգնել, մինչև որ այս խնդրի ճգնաժամը դադարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա