ԲՀԿ-ից` 25 կգ ալյուր կամ 5000 դրամ
«Հրապարակը» հիշեցնում լուրն այն մասին, թե մի քանի օր առաջ Վայոց Ձորում, հատկապես Վայք քաղաքում և հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում էր իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ ալյուր: «ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: Արդյունքում երեկ և նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց «հասանելիքը», սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ: Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները