Միակ ականատեսը հաստատել է, որ հարձակվողներն ադրբեջանցիներ են եղել
Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերի մոտ երեք հայ պայմանագրային զինծառայողների սպանության միակ ականատես` Բերդի 27-ամյա բնակիչ Արկադի Եսայանն իր տեսածն ամբողջությամբ պատմել է քննչական մարմնին: Այդ մասին երեկ «Հայկական ժամանակ»-ին ասել է ինքը` Արկադին` չհամաձայնելով դեպքի մասին որևէ բան պատմել, քանի որ դրա իրավունքը չունի: Հարցին, թե պայմանագրային զինծառայողներին սպանողներն իսկապե՞ս ադրբեջանցիներն էին, թե՞ միջադեպը տեղի էր ունեցել հայերի միջև, պատասխանել է. «Էդ հաստատ ադրբեջանցիներ են եղել, մնացածը ասեկոսեներ են»: Նա հերքել է նաև, որ ապրիլի 26-ին ծառայակիցների հետ Բերդ քաղաք էր գնացել ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու նպատակով: «Լրիվ սուտ խոսակցություն ա»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները