Արամ Սարգսյանը որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել , որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին գտնվում էր Բրյուսելում, որոշել է խորհրդարան անցնելու դեպքում հրաժարվել պատգամավորական մանդատից: Համենայնդեպս, Սարգսյանի կուսակիցներն ամենուր հայտարարում են, որ իրենց կուսակցության առաջնորդը միայնակ չի մտնելու խորհրդարան, քանի որ նրա պայքարն այդ մանդատի համար չէ: Այդպիսով` «Հանրապետությունն» ինքնըստինքյան ընտրություններից հետո դուրս կգա նաև Հայ ազգային կոնգրեսի կազմից: Թերթին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ անձամբ Սարգսյանից, քանի որ նա արդեն հայտարարել է, որ մինչև ընտրությունները ոչինչ չի խոսելու: «Ու այս պահվածքը ևս որոշակի վերաբերմունք է ընտրությունների ու դրանց ելքի նկատմամբ»,- գրում է «Ժողովուրդը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները