Հ. Աբրահամյանը հանդիպել է ՀՀ բոլոր 41 ընտրատարածքների պատասխանատուներին
Ըստ «Ժողովուրդ»- ի տեղեկությունների` երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀ բոլոր 41 ընտրատարածքների պատասխանատուների հետ ու նրանց 6-ական մլն դրամ տվել: «Ասում են»` սրանք առաջիկայում բաժանվելիք ընտրակաշառքի գումարներ են»,- նշում է թերթը` ավելացնելով, որ ՀՀԿ-ում հրահանգվել է, որ ամեն քվեի դիմաց պետք է 10 հազար դրամ տրվի, իսկ ընտրակաշառք բաժանողներն այդ օրը ստանալու են 5 հազար դրամ «միջնորդավճար»: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հերքել է այս լուրը` ասելով, թե «ՀՀԿ-ն փող չի բաժանելու, փողով ձայն չի առնելու, այլ անցկացնելու է ազատ ու արդար ընտրություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները