Ո՞վ է արդարադատության նախարարության անունից պարզաբանում տվել
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունը, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնանկ անելու մասին հանդես է եկել պարզաբանմամբ, որում մասնավորապես նշվում է. «Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի աշխատանքային պայմանագիրը, նախարարին՝ իր նշած հիմքերով, ռեկտորին վարչական պատասխանատվության կանչելու լիազորություններ չի ընձեռում»:
Panorama.am-ի հետ զրույցում, Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարիեն Քալանթարյանը նշեց, որ նախարարությունը նման պարզաբանմամբ հանդես չի եկել:
Վերջինս տեղեկացրեց, որ ավելի ուշ, նախարարությունն այս առնչությամբ հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ: