Մոուրինյո. «Բարեմաղթանքներ Գվարդիոլային` իմ կողմից»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն փաստը, որ հաջորդ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլան չի գլխավորելու «Բարսելոնը»:
«Արդեն 12 տարի է` զբաղվում եմ մարզչական գործունեությամբ: Ես հոգնում եմ միայն հունիսին, երբ խաղեր ու պարապմունքներ չկան,- Ժոզե Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Բայց յուրաքանչյուր մարզիչ իր յուրահատկություններն ունի: «Բարսելոնը» պետք է հաշտվի այդ իրողության հետ: Հույս ունեմ, որ Գվարդիոլան հաճույք կստանա հանգստից: Նրան բարեմաղթանքներ` իմ կողմից:
Իհարկե, ես չպետք է մեկնաբանեմ նրա քայլը: Այդպիսի որոշում է կայացրել, և դա նրա պատասխանատվությունն է: Երբ ակումբները հեռացնում են մարզիչներին, նրանց կարելի է ցավակցել, իսկ որոշ դեպքերում նույն այդ ակումբների ղեկավարներին կարելի է քննադատել: Բայց Գվարդիոլայի պարագայում միանգամայն այլ իրավիճակ է:
Դա նրա անձնական որոշումն է: Եվ միայն ինքը պետք է մեկնաբանի ու ասի, թե ինչն է իրեն ավելի երջանիկ դարձնում: Այսպիսի դեպքերում թշնամական կամ ափսոսանքի զգացումներ չպետք է լինեն: Գլխավորն այն է, որ Գվարդիոլան, կայացնելով նման որոշում, իրեն երջանիկ է զգում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա