ՕԵԿ-ը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, հերքելով, տեղեկությունները, թե կուսակցությունը հեռախոսներ է բաժանում:
«Որոշ լրատվամիջոցներ այսօր տարածել են հերթական ստահոդ լուրը Օրինաց երկիր կուսակցության կողմից հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Օրինաց երկիր կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների և ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երևույթների դեմ իր հստակ դիրքորոշումը:
Օրինաց երկիր կուսակցությունը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը և վճռականորեն դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում