Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ Orange Գոտու երկրների ցանկում է
Orange-ը ընդլայնում է Orange Գոտու երկրների ցանկը, որն այսուհետ կներառի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այժմ, ԱՄՆ-ում միանալով AT&T ցանցին, Orange-ի բաժանորդները կարող են վայելել 250 դրամ միակ սակագինը բոլոր ելքային և մուտքային զանգերի, SMS-ների և GPRS-ի համար. սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր պատրաստվում են այցելել ԱՄՆ: Այս մասին հայտնում են Orange ընկերությունից:
Նույն սակագինը գործում է նաև Orange Գոտու մյուս երկրներում, որտեղ բաժանորդները կարող են միանալ հետևյալ ցանցերին. Orange Ֆրանսիա, Orange Իսպանիա, Orange Միացյալ Թագավորություն, Orange Սլովակիա, Orange Ավստրիա, Orange Լեհաստան, Orange Ռումինիա, Orange Մոլդովա, Orange Լյուքսեմբուրգ, Orange Լիխտենշտեյն, Orange Շվեյցարիա և Mobistar Բելգիա:
Ռոմինգն ակտիվացնելու համար բաժանորդները պետք է պարզապես երկրից մեկնելուց առաջ հավաքեն *121# :
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին