Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է. ՀՀԿ առաջնորդ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աբովյանցիների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց չավելացնել թշնամանքը: Նա հիշեցրեց, որ մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը:
«Այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան»,-ասաց կուսակցության առաջնորդը:
Սերժ Սարգսյանն ասաց, հասկանում է, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: «Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաև քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաև կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին»,-ասաց երկրի ղեկավարը:
Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն բավականաչափ փորձ է ձեռք բերել և վստահություն հայտնեց, որ այդ փորձը հնարավորություն է տալու գալիք հինգ տարիներին ավելի լավ աշխատելու:
«Եվ երբ ես ասում եմ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ես, բնականաբար, նկատի ունեմ ոչ միայն համամասնական ցուցակը, ես նկատի ունեմ նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին: Դուք գիտեք, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն առաջադրել է և պաշտպանում է պարոն Համլետ Հայրապետյանին, ով ձեր դիմաց կանգնած է և ով կարող է արժանապատվորեն ներկայացնել Կոտայքի տարածաշրջանը Հայաստանի Ազգային Ժողովում: Նա սկզբունքային մարդ է, ունի քաղաքական փորձ և այդ փորձը ծառայեցնելու է հենց իր ընտրողների շահերին»,-ասել է երկրի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Համլետ Հայրապետյանը մեծամասնական կարգով առաջադրված է թիվ 27 ընտրատարածքում: Նրա մրցակիցներն են ՀԱԿ-ից Գուրգեն Եղիազարյանը, ԲՀԿ-ից` Մուրադ Գուլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա