«Spiegel». Արդյո՞ք կարելի է բանակցել Ալիևի նման մարդու հետ
«Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին Գերմանիայի կառավարությունը քննադատել է Ադրբեջանում պետական մակարդակով քաղաքացիների նկատմամբ իրականացված հալածանքները: Այս մասին տեղեկացնում է «spiegel.de» պարբերականը:
Պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Գերմանիայի ԱԳՆ գաղտնի զեկույցը վերաբերվում է Ադրբեջանին: Նշվում է, որ այդ երկրում բանտարկյալները վատ վերաբերմունքի թիրախ են դարձել, խորհրդարանական բանավեճը գրեթե անհնար է, իսկ ընդդիմության գործունեությունը «զգալիորեն սահմանափակվել է»՝ անգամ հասել է պետական մակարդակով հալածանքների:
«Երբ եվրոպական երկրները իրենց ուշադրությունը սևեռում են Ադրբեջանի վրա, նրանց ամենամեծ բողոքը՝ այնտեղ մարդու իրավուքնների ոտնահարման առկայությունն է»,- նշված է դրանում:
Ըստ այդմ՝ 2012 թ-ի փետրվարին, Ադրբեջանի և Իսրայելի միջև ստորագրվել է 1.6 մլրդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման վերաբերյալ պայմանագիր և այս գործարքը ավելի շատ է անhանգստացրել եվրոպական երկրներին, քան Ադրբեջան քաղբանտարկյալների առկայությունը:
«2009թ-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ Վաշինգտոնի Պետդեպարտամենտ ուղարկած հեռագրում Ադրբեջանի նախագահին համեմատել էր «Կնքահայր» ֆիլմի մաֆիայի ղեկավարի հետ: Ուրեմն արդյո՞ք կարելի է հանուն երգի մրցույթի բանակցել Ալիևի նման մարդու հետ»,- նշված է նրանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան