Հայտնի է դարձել Վեզիրյանին քաշքշած անձի ինքնությունը. (տեսանյութ)
Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է փոխանցել Շենգավիթում Արման Վեզիրյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ: Ըստ աղբյուրի, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և հայտնել, որ ՍԵդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել և վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին:
Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է ծագել մի տղամարդու հետ, որը բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը և նա ներկայացվել է բաժին:
1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել է հարևանի տանը և այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլտեներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը: Այդ պահին իրեն է մոտեցել Արման Վեզիրյանն ու սկսել է վիճել, առաջացել է քաշքշուկ, որին միջամտել է Մանուկյանի հորեղբոր կինն ու թույլ չի տվել, որ վեճը շարունակվի:
Տիգրան Մանուկյանը նշել է, որ ինքը Վեզիրյանին չի հարվածել և միայն քաշքշել է նրա շորերից: Կատարվում է նախաքննություն:
Միջադեպ թիվ 11 ընտրատարածքում. Հարվածել են Արման Վեզիրյանին