Արա Նռանյան. Հայաստանում պետք է կառուցել նոր տնտեսություն
Հայաստանում պետք է կառուցել նոր տնտեսություն: Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից կազմակերպված գործարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:
«Հայաստանում գոյության ունի երկու տնտեսություն. առաջինը վիրտուալ տնտեսություն է, որ ներկայացվում է հիմնականում գործադիր մարմինների փաստաթղթերում և կա իրական խնդիրներով լի համակարգ, որոնց լուծումը վերոհիշյալ փաստաթղթերը չեն տալիս»,- նշեց Ա. Նռանյանը հավելելով, որ այս իրավիճակը վերաբերումը է ՀՀ տնտեսության ցանկացած ճյուղի:
«Մեր հիմնական կոնցեպտուալ մոտեցումը հետևյալն է. մենք առաջարկում ենք ՀՀ-ում կառուցել նոր տնտեսություն: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ներկա տնտեսության պայմաններում հնարավոր չէ լուծել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները, իրավացի են: Այս տնտեսությունը ի վիճակի չէ այս խնդիրները լուծել. ի վիճակի չէ աշխատեղեր ստեղծել, ներդրումներ ներգրավել, մրցունակություն ապահովել: Այդ իսկ պատճառով ՀՅԴ ծրագիրը ենթադրում է ոչ թե ներկա տնտեսական համակարգի կոսմետիկ բարեփոխում, այլ առաջարկում է ՀՀ-ում կառուցել նոր տնտեսական մոդել, որը զերծ կլինի նեոլիբերալ դոգմաներից, վիրտուալությունից, կհամապատասխանի ժամանակակից միջազգային փորձին և նկատի կունենա ՀՀ հնարավորությանները ու այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջև առաջիկա տարիներին»,- նշեց Արա Նռանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա