Ա. Ադիբեկյան. Գ. Ծառուկյանի թիմը կարող է խորացնել Հայաստանի ժողովրդավարությունը
«Առավել հաջողված քարոզարշավը Սերժ Սարգսյանինն ու Գագիկ Ծառուկյանինն է: Ընդ որում, Սերժ Սարգսյանի պարագայում այն թույլ տվեց ՀՀԿ-ին պահպանել իր ընտրազանգվածը, իսկ ԲՀԿ-ին` կրկնապատկել այն»,- այսօրվա ասուլիսում քարոզարշավի վերջին նրբերանգները գնահատելով ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա դիտարկումների ու նաև անցկացրած սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից հետո հաջողակը հանդես է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», իսկ ահա այս ուժին Դաշնակցության զիջելը և հաջողակների շարքում չորրորդը լինելը պայմանավորված է նրանով, որ ՀՅԴ-ն, ըստ բանախոսի, ուշ է մտել խաղի մեջ. «Դաշնակցությունը սպասեց, որ բոլորն ասեն իրենց ասելիքը ու նոր իրենք խոսեն»,- նշեց սոցիոլոգը:
Վերադառնալով առաջատար երկու ուժերին ու մասնավորապես ԲՀԿ-ին, որին Ա.Ադիբեկյանը բնորոշեց իբրև հզոր ուժ, նշեց, որ Գ.Ծառուկյանի թիմը կարող է խորացնել Հայաստանի ժողովրդավարությունը, քանի որ մրցակցությունը ի հայտ է գալիս, երբ հայտնվում է երկրորդ ուժեղ մրցակիցը ու ստիպում է առաջատարին վերանայել իր քաղաքականությունը. «Շուկան ձևավորում է երկրորդը և այս առումով ԲՀԿ-ն մեծ գովեստի է արժանի, որովհետև նրա շնորհիվ ընտրատարածքներում կլինի մաքուր ու արդար աշխատանք, խախտումների և մեքենայությունների տոկոսը կտրուկ կիջնի»,- համոզմունք հայտնեց բանախոսը:
Ըստ սոցիոլոգի` այսօր բոլորը երևում են այնպես, ինչպես գոյություն ունեն, այլ կերպ ասած` «ծուռ հայելու» երևույթից զերծ ենք մնացել:
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն էլ Ա.Ադիբեկյանը կարևորեց հատկապես նրանով, որ դրանք նախապատրաստում են ապագա նախագահական ընտրությունների հիմքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում