Մարին, ընտրացուցակներն ու պարապ կուսակցությունները

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ավագ գործընկերոջս` Արամ Աբրահամյանի, ում հանդեպ խորը հարգանք ունեմ, այսօրվա խմբագրականում արտահայտած դիտարկումների հետ միանշանակ համամիտ եմ: Մի վերապահումով, իհարկե:

«Չէ՞ որ դա ոչ թե քաղաքացիների շահախնդրությունն է, այլ քաղաքական ուժերի կամ «արդար ընտրություններ» խոստացող իշխանությունների, մասնավորապես՝ ոստիկանության»,- գրում է պարոն Աբրահամյանը` նկատի ունենալով ընտրացուցակներում անճշտությունների բացահայտումն ու վերացումը: Ինքս այն կարծիքին եմ, որ «ցուցակների մաքրման» գործում հավասարապես շահագրգռված են բոլոր այն անձինք, ովքեր ուզում են ապրել երկրում, որտեղ օրենքը գերակայող է, իսկ ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Բնականաբար, խոսքը Հայաստանի բոլոր քաղաքացիների մասին է:

Եթե պարոն Աբրահամյանը չսպասեր լիազոր մարմնի կողմից ծանուցման, այլ մինչ այդ այցելեր իր քվեարկության ընտրատեղամաս (որտեղ քվեարկությունից 40 օր առաջ արդեն կախված են տեղամասում քվեարկելու իրավունք ունեցողների ցուցակները), կարող էր հեշտությամբ հայտնաբերել, որ իր սեփականությունը հանդիսացող տանը գրանցված է Մարի Գևորգյան Վրեժի անունով քաղաքացի, ում ինքը չի ճանաչում: Այնուհետև կարելի կլիներ մինչև մայիսի 1-ը (հենց այդ ժամանակ լրացավ ցուցակներում անճշտությունները շտկելու դիմումներ ներկայացնելու ժամկետը) դիմել լիազոր մարմնին և պահանջել` վերացնել նկատված անճշտությունը: Եթե պարոն Աբրահամյանը վարվեր այս կերպ և հույս չդներ կուսակցությունների, լիազոր տարբեր մարմինների խոստումների վրա (որոնք իսկապես աչքի չեն ընկնում որևէ կոնկրետ գործողությամբ), այս կերպ իր փոքրիկ ներդրումը կունենար առաջիկա ընտրությունների արդարությունն ու օրինականությունն ապահովելու գործում: Իսկ եթե այդպես վարվեին ՀՀ բոլոր քաղաքացիները, ենթադրում եմ, որ մենք կունենայինք մաքրամաքուր ընտրացուցակներ:

Բնականաբար, շարքային քաղաքացիների կողմից նման հետևողականություն ակնկալելն իրատեսական չէ (խոստովանեմ, որ ինքս երբևէ չեմ հետաքրքրվել` անունս կա՞ ցուցակում և արդյոք մեր բնակարանում հավելյալ բնակիչ չկա՞): Եվ այստեղ իսկապես հարց է առաջանում, թե առավել շահագրգռված կողմերն ինչ վարքագիծ են դրսևորում: Միանգամից նշենք, որ ոստիկանությունը և պետական մյուս մարմինները տվյալ դեպքում շահագրգիռ կողմ դիտարկվել չեն կարող: Դրանք բյուրոկրատական համակարգ են, որոնք տեղից շարժվում են միայն` ժողովրդական լեզվով ասած` «բզելու» դեպքում: Իսկ ահա կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, իսկապես շահագրգիռ կողմեր են: Ըստ որում` ընդդիմադիր ուժերը այդ քայլին պետք է գնան` ընտրությունների ընթացքի նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնելու մղումով (որպեսզի ապացուցեն, որ իրենք կռիվ են տալու յուրաքանչյուր ձայնի համար), իսկ իշխանական ուժերին դա պետք է, որպեսզի որևէ մեկը վերջնահաշվարկում չկարողանա այս հիմքով կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:

Թե ինչպես են աշխատել այս ընթացքում «շահագրգիռ կողմերը», անգամ մեկնաբանելու կարիք չկա: Բավական է նշել մի օրինակ. Վարդան Օսկանյանը մի քանի օր առաջ երեք-չորս անճշտություն վկայակոչեց, ինչին ոստիկանությունից անմիջապես արձագանքեցին ու «անհրաժեշտ պարզաբանումներ» տվեցին: Ի պատասխան, Պարոն Օսկանյանն իր «Ֆեյսբուքի» էջում հրապարակեց անճշտությունների մի ամբողջ ցանկ: Ակնհայտ է, որ նախկին արտգործնախարարը ձեռքի տակ ուներ այդ ողջ ցանկը ու հրապարակեց միայն այն ժամանակ, երբ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Դրդապատճառների մասին հաստատապես ոչինչ ասել չեմ կարող: Հավանաբար, պարոն Օսկանյանի խնդիրը ոչ թե իր ձայների համար պայքարն է, այլ ոստիկանության անարդյունավետության հիմնավորումը:

Ինչևէ, փաստն այն է, որ ինչպես ոստիկանությունից են զեկուցել, օրենքով սահմանված ժամանակահատվածում անճշտությունների վերաբերյալ տեղեկատվություն եղել է 6411-ը, որից 3592-ը ստացվել է ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2819-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Անգամ եթե համարենք, որ բոլոր 2819-ը հաղորդումները եկել են կուսակցություններից (այսինքն` քաղաքացիները ոչ մի ակտիվություն չեն ցուցաբերել), կնշանակի, որ առավել շահագրգռված կողմերը այս հարցում ավելի պասիվ են եղել: Իսկ եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ հաղորդումների մեծ մասը եղել են մեծամասնական թեկնածուների կողմից (ովքեր պակաս շահագրգիռ չեն այս հարցում), կստացվի, որ կուսակցությունները պարզապես պարապուրդի են մատնված եղել:

Լիովին կիսելով ավագ գործընկերոջս լավատեսությունը, որ կարելի է մինչև հաջորդ ընտրություններ որևէ հասարակական նախաձեռնության շրջանակներում ի վերջո մաքրել չարաբաստիկ ցուցակները, միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ այս ընտրությունների դեպքում նույնպես դեռ ամեն ինչ կորած չէ:

«Թե ում օգտին է «քվեարկելու» իմ տանը «բնակվող» Մարին՝ ես չեմ կասկածում»,- գրում է պարոն Աբրահամյանը` մոռանալով, որ դրա դեմը դեռ կարելի է առնել: Ընդամենը պետք է, որ Զովունիի այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկելու են Արամ Աբրահամյանը և իր ընտանիքի անդամները, ընտրությունների օրինականության մեջ շահագրգռված ուժերը, առաջին հերթին` «միասնական շտաբի» ներկայացուցիչները, հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին ու վստահված անձանց հորդորեն, որպեսզի լինեն չափազանց ուշադիր և հատ-հատ ստուգեն բոլոր քվեարկողների անձը հաստատող փաստաթուղթը: Այդ կերպ հնարավոր կլինի բացահայտել Արամ Աբրահամյանի տանը «բնակվող» Մարիին, կանխել նրա քվեարկությունը, իսկ դրա անհնարինության դեպքում հետագայում դատական կարգով վիճարկել փաստն ու պատասխանատվության կանչել մեղավորներին:
 
Սա միանգամայն հնարավոր է: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ «շահագրգիռ կողմերը»` կուսակցությունները, տեղերում ունենան բանիմաց, հետևողական ու նվիրված համակիրներ: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս հարցում էլ կուսակցությունները թերացել են և ընդամենը պատրաստվում են մայիսի 7-ին աղմուկ բարձրացնել` բնականաբար չունենալով որևէ կոնկրետ փաստ, ինչպես Հրազդանում էր:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}