Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչները 7 մեդալ նվաճեցին
Մայիսի 1-3-ը Վրաստանի Լագոդեխի քաղաքում տեղի ունեցավ ձյուդոյի միջազգային մրցաշար` 1997-99 թթ. ծնված պատանիների միջև: Ինչպես տեղեկացնում է մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան, մրցաշարին մասնակցում էին Վրաստանի բոլոր ուժեղագույն ակումբները, Ադրբեջանի թիմը, իսկ Հայաստանը ներկայացնում էին Երևանից ՍՁՕՊՄԴ, ԵՕՀՄՔ, Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի, Հրազդանի, Չարենցավանի և Գյումրիի ԳՕՀՄՔ և ԳՀՄՄ մարզադպրոցի սաները:
Մրցաշարում գերազանց հանդես եկավ Չարենցավանը ներկայացնող +66 կգ քաշային Շավարշ Սահակյանը: Հաղթելով բոլոր գոտեմարտերում` նա հաղթող հռչակվեց: Ընդհանուր առմամբ` մեր թիմը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալ:
Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին:
1. Սահակյան Շավարշ +66 կգ Չարենցավան, 1-ին տեղ
2. Շատվերյան Նարեկ 66 կգ Աբովյան 2-րդ տեղ
3. Պողոսյան Հովհաննես 60 կգ ԳՀՄՄ 2-րդ տեղ
4. Խիթարյան Գևորգ 55 կգ ՍՁՕՊՄԴ 3-րդ տեղ
5. Բարսեղյան Ֆելիքս 46 կգ ԵՕՀՄՔ 3-րդ տեղ
6. Արամայիսյան Արման 42 կգ ՍՁՕՊՄԴ 3-րդ տեղ
7. Մկոյան Տիգրան 30 կգ ԳՀՄՄ 3-րդ տեղ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա