Second hand հագուստ` Անահիտ Բախշյանից, ասֆալտ` Բենզին Ռուբոյից
Ըստ «Չորրորդ ինքնիշխանության»` թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, շենքը 150 հազար դրամով է «առնում»: Մասնավորապես` վերջինս ամեն շենքից թիրախավորել է 30 ձայն` յուրաքանչյուրի համար նախատեսելով 5000-ական դրամ:
Թերթը մասնավորապես նշում է, որ Չարբախում գտնվող «Մուշ» մսամթերքի արտադրամասի ղեկավարը հորդորել է իր աշխատակիցներին քվեարկել Բենզին Ռուբոյի օգտին: Բացի այդ, «Բենզին Ռուբոն երեկ սկսել էր ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Էրեբունի համայնքում: Ասֆալտապատման արդյունքում Բենզին Ռուբոն ակնկալում է ստանալ թաղի տեղական ֆեոդալի «դաբրոն»»:
Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին` Անահիտ Բախշյանին, ապա թերթը տեղեկացնում է, որ վերջինիս անունից Շիրակի 2 Ա հասցեում գտնվող հանրակացարանում second hand-ից հագուստ են բաժանել մարդկանց: «Եվ դարձյալ դատախազությունը դրան որևէ ուշադրություն չի դարձրել: Իսկ այն ԲՀԿ-ականները, ովքեր փորձում են «փող» խոսել, անմիջապես հայտնվում են ոստիկանության և դատախազության ուշադրության կենտրոնում: Տեսնես ինչու է դատախազությունը ընտրովի պայքարում ընտրակաշառքի դեմ կամ ինչու է որոշ դեպքերում աջակցում ընտրակաշառք բաժանող թեկնածուին»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները