Բիշարյանը հավատարմության երդում է տվել
«Չորրորդ ինքնիշխանությանը» հասած տեղեկությունների համաձայն, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ հավատարմության երդում է տվել ՕԵԿ-ական ծանր հրետանի, Բաղդասարյանի զինյալ ընկեր ու գաղափարակից Հեղինե Բիշարյանը: Բիշարյանը ՕԵԿ գրասենյակ է հրավիրել որոշ դպրոցներում դեռևս պահպանված իր մտերիմ ընկերուհի-մանկավարժներին ու հայտարարել. «Խեդրեմ, պարոն Բաղդասարյան, մի թող բոլորը այսպիսի կոնտինգենտ ունենան իրենց կողքին: Բացարձակ սրտնեղվելու խնդիր չունենք, մտավորականությունը մեզ հետ է»,- բարձրագոչ ելույթով Բաղդասարյանի «աչքն է մտել» Բիշարյանը:
«Իսկ ահա «քաղաքական» նշանակության երկար-բարակ ճարտասանություններից հետո Բիշարյանը ընկերուհիների ներկայությամբ «նամյոկ» է արել օր ու գիշեր հայ ազգի մասին մտածող ու հալումաշ եղած ԱԽՔ-ին, որ մայիսի 6-ից հետո աղջիկներին լուրջ անակնկալներ են սպասվում` իհարկե մասնագիտական առաջընթացների տեսքով: Իսկ կարող է Բիշարյանին էլ ԿԳ նախարար են նշանակելու` ուղղակի մենք չգիտենք»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները