Գարկունը կարևորել է նախընտրական քարոզարշավի հանգիստ ընթացքը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ ընդունել է մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունին և առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վլադիմիր Գարկունը կարևորել է նախընտրական քարոզարշավի հանգիստ ընթացքը, ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը, կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների բաց և թափանցիկ աշխատանքը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տեղեկատվություն` ընդրություններին ընդառաջ հանձնաժողովի կողմից կատարված նախապատրաստական և առաջիկա օրերի ընթացքում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում