Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու նախապայման է ներկայացրել
Վրաստանը կմտնի ՆԱՏՕ միայն սեփական տարածքների ամբողջականության դեպքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Բատու Քութելիան: Նրա գնահատմամբ` Վրաստանի տարածքների «դեօկուպացիան» և Վրաստանի ինտեգրումը եվրոատլանտյան կառույցներ զուգահեռ գործընթացներ են:
Ըսը «Ուտռո.ռու»-ի, եվրաինտեգրման գործընթացի հաջողությունը կարևոր գործոն է, որպեսզի տարածքների վերադարձը ավելի էֆեկտիվ լինի:
Հիշեցնենք, 2008թ-ի հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, որոնք դեռևս 1990-ականների սկզբին էին իրենց Վրաստանից անկախ հռչակել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում