Արցախում անցկացվելիք զորահանդեսը նախորդներից տարբերվելու է իր մասշտաբներով ու զինատեսակներով
«Բոլոր նախապայմաններն առկա են պնդելու, որ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսն անց է կացվելու ամենաբարձր մակարդակով»,- անդրադառնալով Ստեփանակերտում անցկացվելիք զորահանդեսին՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նրա փոխանցմամբ՝ զորահանդեսին մասնակից զորքերն արդեն պատրաստ են և արդեն միջոցառման գլխավոր փորձն են իրականացնում:
Հարցին, թե՝ ինչով է այս զորահանդեսը տարբերվելու նախորդներից, Ս. Հասրաթյանը նշեց. «Ե՛վ մասշտաբներով, և՛ զինատեսակների ընդգրկմամբ»: