Փորձագետ. Ադրբեջանը պատերազմ սկսելու հիմքեր է փնտրում
«Ադրբեջանի զինված ուժերը, մշտապես, նախընտրական գործընթացների ժամանակ ակտիվ գործողություններ են իրականացնում, ինչով փորձում են ստուգել նաև հայ հասարակության տրամադրությունները: Եթե հիշում եք, Ադրբեջանը ցանկացած համապետական ընտրության ժամանակ իրեն նման ձևով է պահում, ինչն անշուշտ դատապարտելի է»,- մեկնաբաելով վերջին 1-2 շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող կրակահերթերն ու դիվերսիայի փաստը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, ցավալի է այն հանգամանքը, որ եթե առաջ ադրբեջանցիների հիմնական թիրախը հայկական մարտական հենակետերն էին, ապա այսօր, նրանք ամեն գնով փորձում են կորուստներ պատճառել քաղաքացիական անձանց, վնաս պատճառել բնակավայրերին:
Ըստ փորձագետի՝ տարածաշրջանում իրավիաճկն առավել լարված է իրանական հարցի հետ կապված, մանավանդ, երբ Ադրբեջանը, կարծես թե, համաձայնություն է տվել իր տարածքները Իրանի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու շուրջ, իսկ նա իր հերթին փորձելու է ԼՂ հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Հարցին, թե՝ ո՞րն է այդ դեպքում լուծումը, ի՞նչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանն առաջին գծում կտրուկ չակտիվանա,
Հ. Պետրոսյանցը նշեց. «Հայաստանն այս պահին դիլեմայի առջև է կանգնած, կամ իրեն պահում է այնպես, ինչպես սրանից առաջ, այսինքն՝ նման դեպքերին նմանատիպ հակահարված տալիս կամ անցնում կտրուկ քայլերի՝ ուժգին հարված հասցնում ադրբեջանական բնակավայրերին»:
Ըստ նրա՝ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանն այնպիսի քայլերի կգնա, այնպիսի պատասխան կտա, ինչը նրա համար հիմք կսկսի պատերազմ սկսելու համար, այդ տեսանկյունից, հայկական կողմը սադրանքների չի գնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա