Ռ. Քոչարյանը քաղաքականությունից չի հեռացել
«Հայկական ժամանակը» երեկ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին հիշեցրել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի ասածը, թե Քոչարյանն ընտրությունից առաջ կխոսի, և հարցրել է. «Ըստ Ձեզ, ինչու՞ է նա լռում, վե՞րջ, նա դո՞ւրս եկավ քաղաքականությունից»: «Չեմ կարող ասել, թե ինչու հայտարարություն չարեց, այդ հարցով պետք է դիմել նրա գրասենյակի ղեկավարին: Ռ. Քոչարյանը քաղաքականությունից չի հեռացել , ուղղակի հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում: Իսկ կհեռանա այն ժամանակ, երբ դրա մասին պաշտոնապես կհայտարարի: Քանի դեռ չկա նման հայտարարություն, նշանակում է` նա քաղաքականության մեջ է, ուղղակի` ոչ հրապարակային»,- նշել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները