Երևանում մեծ շուքով նշվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 60-ամյակը. Խնջույք ժանտախտի պահին
Նախօրեին Երևանում մեծ շուքով նշվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ծննդյան 60-ամյակը: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` խնջույքը, որին մասնացել է ողջ գեներալիտետը, տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում: Իսկ երեկ էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Խաչատուրովին ծննդյան օրվա կապակցությամբ պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: «Փաստորեն, հայրենի գեներալիտետը մեծ խրախճանք է իրականացնում մայրաքաղաքում, ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է երկրից, իսկ ՀՀ սահմանի վրա պարբերաբար տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ցանկացած նորմալ երկրում զինվորական վերախավը մտահոգված կլիներ այս իրավիճակով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները