Վազգեն Խաչիկյանի գործն ուժային կառույցները կրկին սկսել են «փորփրել»
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործն ուժային կառույցները կրկին սկսել են «փորփրել»: Հատկապես ԱԺ ընտրությունների ավարտից հետո գործը լայն թափ է ստանալու: Թերթը հիշեցնում է, որ գործը հարուցվել է կենսաթոշակների յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերով:
Թերթը Վազգեն Խաչիկյանից փորձել է պարզել, թե նրան դատախազությունից կամ ոստիկանությունից կրկին հրավիրել են, թե ոչ: «Ոչ: Ձեր տեղեկությունը ճիշտ չէ»,- պատասխանել է Խաչիկյանը: Թերթի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի աշխատում ՀՀԿ-ի համար, Խաչիկյանը, մասնավորապես, ասել է. «Ես Հանրապետականի համար ձայն եմ տալու և իմ հարազատներին հորդորելու եմ ՀՀԿ-ին ձայն տան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները