Մշտադիտարկում. Նախընտրական նյութերով ամենաակտիվը panorama.am-ն է եղել
Փետրվարի 6-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը ` «Բաց հասարակության հիմնադրամ - Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է Հայաստանում ԱԺ տնտրությունների վերաբերյալ առցանց լրատվամիջոցների լուսաբանման դիտարկում: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը, դիտարկման խնդիրներն են եղել ընտրական թեմայի լուսաբանմանումների քանակը, լուսաբանումների քանակը` ըստ կուսակցությունների, երանգավորումը: Կատարվել է 1in.am, 7or.am, a1plus.am, civilnet.tv, azatutyun.am, lragir.am, news.am, tert.am, panarmenian.net և panorama.am կայքերի դիտարկումը: Սուրեն Դեհերյանը նշեց, որ դիտարկումները կշարունակվեն նաև ընտրություններից հետո և այսօրվա ներկայացված տվյալները միայն միջանկյալ արդյունքներ են:
«Մշտադիտարկման է ենթարկվել ընդհանուր առմամբ 10564 նյութ, որոնք անմիջապես կապված են ընտրությունների, քաղաքական ուժերի, թեկնածուների հետ: Նախընտրական նյութերով ամենաակտիվն էր panorama.am-ը, որը նյութերի ընդհանուր ծավալում գրավում է 17, 8 %-ը, հետո գալիս է 1in.am-ը, ապա` 7or.am-ը», - հայտնեց բանախոսը:
Ըստ Սուրեն Դեհերյանի՝ առցանց լրատվամիջոցներում կուսակցությունների լուսաբանումների քանակական առումով առաջին տեղում է ՀՀԿ-ն` 31.1 %, որին հաջորդում է ՀԱԿ-ը՝ 17.2%, ԲՀԿ՝ 12.7%, «Ժառանգություն»՝ 9.0%, ՀՅԴ՝ 4.9%, ՕԵԿ՝ 4.8%:
Ինչ վերաբերում է կուսակցությունների գործունեության լուսաբանմանը, ապա հիմնականում դրսևորվել է չեզոքություն ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ կուսակցությունների նկատմամբ:
«Այսպես՝ ԲՀԿ-ին առնչվող լուսաբանումների 48%-ը չեզոք է եղել, 32%-ը՝ դրական և 19%-ը՝ բացասական, ՀՀԿ՝ չեզոք 44%, դրական՝ 35%, բացասական՝ 21%, ՕԵԿ-ի նկատմամբ՝ 47% չեզոք, 30%՝ դրական, 23%՝ բացասական», - նշեց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով` խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող «Ժառանգություն» կուսակցության դեպքում միտումը մի քիչ այլ է՝ 42% չեզոք լուսաբանում, 30%՝ բացասական, 28%՝ դրական, նմանատիպ է նաև ՀՅԴ-ի ցուցանիշները, իսկ ՀԱԿ-ի դեպքում տվյալներն այսպես են՝ 45% չեզոք, 36%՝ դրական, 18%՝ բացասական:
«Ինչ վերաբերվում է ՀԿԿ-ին, ՀԴԿ-ին և ՄՀԿ-ին, ապա տվյալ կուսակցությունների խիստ ցածր քանակական ցուցանիշները հիմք են հանդիսանում արձանագրելու համար որոշակի միտում այդ կուսակցությունների նկատմամբ, բայց բավարար չեն եզրահանգումներ կատարելու համար», - նշեց բանախոսը:
Ներկայացնելով լուսաբանումների տոնայնություններն ըստ հեղինակների` Ս.Դեհերյանը նշեց, որ նկատվել է հատուկ միտում:
«Հեղինակը լուսաբանումների գերակշռող մասում` 87,6 %, նշված չէ, դրանց մի մասում որպես նյութի պատկանելություն նշված է խմբագրությունը, մյուս դեպքում հեղինակի մասին տեղեկություններն ընդհանրապես բացակայում են: Այս դեպքերում լուսաբանման բնույթն, ըստ աղբյուրի վերաբերմունքի 46,5% չեզոք է, 27,2%` բացասական և 26,3%` դրական: Կեղծանուն կամ անվան սկզբնատառեր նշված դեպքում` 85,5% չեզոք է, 9,7%` բացասական 4,8%` դրական, իսկ երբ հեղինակը նշված է, 53,9% չեզոք է, 23,8%` բացասական և 22,2%` դրական:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները