ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել երիտասարդների մտավոր կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին
«ԱրմենՏել» ընկերությունը կցուցաբերի երկարաժամկետ աջակցություն «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական թիմին:
«Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի երիտասարդական թիմը գործում է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնում, որը պարբերաբար կազմակերպում է ինտելեկտուալ խաղեր և մասնակցում հեռուստատեսային տարբեր մրցույթների: «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ կկազմակերպվեն մի շարք ինտելեկտուալ մրցույթներ Հայաստանի երիտասարդական տարբեր թիմերի միջև, ինչպես նաև կրթական էքսկուրսիաներ և այլն:
«ԱրմենՏել» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս տաղանդավոր երիտասարդների աջակցությանն ուղղված կրթական ծրագրերին: Մենք ավանդաբար հովանավորում ենք տարբեր ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներ, և «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցույթը դրանցից մեկն է: Համոզված եմ, որ մեր աջակցության շնորհիվ երիտասարդական թիմում ներգրաված երեխաները հնարավորություն կունենան էլ ավելի ընդլայնելու իրենց մտահորիզոնը և հաջող կերպով հանդես կգան տարբեր ինտելեկտուալ մրցույթներում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանն իր հերթին նշեց. «Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը մեր երիտասարդական թիմին աջակցության ցուցաբերելու համար: Վերջին վեց տարիների ընթացքում մեր ինտելեկտուալ ակումբն ակտիվ գործունեություն է վարում, և ես համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ այն էլ ավելի կընդլայնվի, իսկ մեր համագործակցությունը կդառնա բարի ավանդույթ և կհաստատի բարեկամություն այս երկու կազմակերպությունների միջև»:
Նշենք, որ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը գործում է 1993թ-ից ի վեր, իսկ «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելկտուալ ակումբը հիմնադրվել է 2006թ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին