Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց կկազմակերպվի
Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց կկազմակերպվի:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արևելյան Ատրպատականում (Արևելյան Ազարբայջան) ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Թավրիզի իմամ-ջոմեն հայտարարել է, որ ս.թ. մայիսի 8-ին Թավրիզի բնակչությունը բողոքի ցույց կկազմակերպի Ադրբեջանի հյուպատոսության առջև, և եթե դա օգուտ չտվեց, ապա գալիք ուրբաթօրյա աղթոքից հետո ևս երթ կկզամակերպվի, մինչև Ադրբեջանը դադարեցնի իր հակաիսլամական քաղաքականությունը:
Հավելենք, որ վերոնշյալ հոգևորականը նախորդ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Բաքվում կազմակերպվելիք «գեյ-շքերթին», հայտարարել էր. «Մենք Ադրբեջանի իշխանություններին զգուշացնում ենք, որպեսզի հեռու մնանատիպ հակաիսլամական գործողություններից, հակառակ դեպքում, մեր երկրի իշխանություններից կպահանջենք, որպեսզի վերանայեն Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները»,-հայտարարել է իրանցի հոգևորականը:
Հիշեցնենք, որ օրերս, Թավրիզում ակտիվ գործունեություն ծավալող իրանցի հոգևորական Ռուհոլլահ Բեջանին Ալիևին գրած սպառնալից նամակում, նախ` քննադատել էր Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականություն, իսկ այնուհետև հավելել.
«Եթե Բաքվում անցկացնես Եվրատեսիլ մրցույթն ու համասեռամոլների շքերթը, երդվում եմ, առանց հաշվի առնելու կառավարությանս դիրքոշումը, իսլամի սկզբունքների համաձայն` հյուպատոսարանդ կփակեմ, և այդ դեպքում, ոչ մի նախագահի, նույնիսկ Ահմադինեժադի հորդորները չեմ լսի, սա իմ վերջին նախազգուշացումն է, և այդ քայլը կատարելու համար պատրաստ եմ նույնիսկ արյունս թափել, Աստված վկա»:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի իրավապաշտպան. Ադրբեջանը չի կատարում Իսլամական համագործակցության կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները
Իլհամը պետք է պատմությունից դասեր քաղի. Նախազգուշացում Իրանի գիտական շրջանակներից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան