Կոնգրեսական. Ադրբեջանում ոչ ոք չի կարող ազատ կերպով արտահայտել իր մտքերն ու կարծիքը
ԱՄՆ կոնգրեսական Հովարդ Բերմանը՝ Մամուլի Ազատության օրվա առթիվ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում իր մտահգություն է արտահայտել Ադրբեջանում լրագրողներին նկատմամբ աճող ահաբեկումների ու բռնությունների մասին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
«Վերջին իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանում ոչ ոք չի կարող ազատ կերպով արտահայտել իր մտքերն ու կարծիքը»,- նշել է Բերմանը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բերմանը նաև նշել է, որ Ադրբեջանում 5 լրագորղներ դաժան կերպով ծեծի են ենթարկվել Ադրբեջանի նավթային պետական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից, քանի որ նրանք փորձել են այդ երկրում լուսաբանել տների ապօրինի քանդման գործընթացը:
Բերմանը նաև նշել է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան իր լրագրողական աշխատանքի պատճառով ահաբեկման և հարկադրանքի թիրախ է դարձել:
Բերմանը կոչ է անում Բաքվի իշխանություններին՝ պատասխանտվության ենթարկել բոլոր մեղավորներին և պաշտպանել լրագրողներին հետագա սպառնալիքներից: