«Lenta.ru». Online կրթությունը ՝ ավելի հասանելի
Հարվրդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համալսարանի ներկայացուցիչները Քեմբրիջում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են առցանց «online» ուսուցման համացանցային «edX» ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին «Lenta.ru»-ի փոխանցմամբ, հաղորդում են ուսումնական հաստատությունների կրթական կայքերը:
Համալսարանի ներկայացուցիչների հայտարարության համաձայն, նրանք պատրաստվում են առցանց կրթության հեղափոխություն կատարել՝ դարձնելով այն ազատ, անվճար և բարձրորակ:
Առցանց կրթություն ասելով գաղափարական գծով պատասխանատուները հասկանում են ոչ միայն դասընթացներ, որոնք տեսաֆիլների միջոցով են տեղի ունենալու, այլ մի ամբողջ համակարգ, որ իր մեջ ներառելու է թեսթեր, շարունակական դասընթացներ, որոնք վերահսկվելու են ուսուցչի կողմից:
«edX» ծրագրի հեղինակների համար հիմնական առաջնահերություը հանդիսանում է կրթության որակի բարձրացումը: Նրանց կարծիքով, 2 համալսարանների ուսանողների համար վերոնշյալ նախագիծը լայն հնարավորություն է տալու զարգացնել իրենց կրթական մակարդակը, ինչպես նաև ձեռք բերել անհրաժեշտ գրականություն:
«edX» ծրագրի իրականացման համար 2 համալսարաններն էլ խոշոր չափսի գումեր են ներդրել, որը կազմում է 30 միլիոն դոլար յուրաքանչյուրը:
Նախագիծը նախատեսնում է ներգրավել մինչև մեկ միլիարդ ուսանողների ողջ աշխարհից: «edX» կրթական նախագիծը լինելու է անվճար, սակայն ուսանողները, ովքեր կցանկանան ստանալ սերտիֆիկատ, որոշ չափի գումարի ներդրում պետք է կատարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան