Հրապարակում ծնողները փնտրում են համերգի եկած Հայկին
Հանրապետության հրապարակում Panorama.am-ի թղթակիցը ականատես է եղել հետևյալին՝ ամուսինները արդեն դատարկ հրապարակում փնտրում էին իրենց տասնչորս տարեկան որդուն՝ Հայկ Մկրտչյանին:
Նրանք մոտեցան ոստիկաններին, հարցնելով իրենց որդու մասին: Ոստիկանները հայտնեցին, թե որ հիվանդանոց են տեղափոխվել տուժածները: Ծնողները լացակումած դժգոհում էին, որ մինչ այս պահը տուժածների ցուցակ չկա:
ԱՆ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս անուններ չունեն և չեն կարող հրապարակել:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բռնկումի հետևանքով 144 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում երկու երեխա: Զոհերի մասին տեղեկատվություն չկա: