Իրանում այսօր տեղի է ունենում Մեջլիսի ընտրությունների երկրորդ փուլը
Իրանում այսօր տեղի է ունենում Մեջլիսի ընտրությունների երկրորդ փուլը:
Այդ մասին հաղորդում է իրանական “ԻՌԻԲ” լրատվական գործակալությունը:
Իրանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ երկրորդ փուլն ընթանում է Իրանի 18 նահանգի 33 շրջանի շուրջ 15 հազար ընտրատեղամասերում. Շուրջ 1500 տեղամասերում ընտրությունը կատարվելու է էլեկտրոնային տարբերակով:
Երկրորդ փուլի ընթացքում ընտրապայքարը ընթանալու է առաջին փուլում թափուր մնացած 65 մանդատի համար:
Հիշեցնենք, որ Իրանի 9-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները տեղի էին ունեցել ս.թ. մարտի 2-ին: Շուրջ 75 միլիոն բնակչություն ունեցող Իրանում ընտրության իրավունք էր ունեցել 48 միլիոն 200 հազար քաղաքացի: Առաջադրված 3444 թեկնածուներից պետք է ձևավորվեր 290 պատգամավորից բաղկացած օրենսդիր մարմին:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանի նորընտիր Մեջլիսում մեծամասնություն կկազմեն հոգևոր առաջնորդին սատարող պահպանողական ուժերը