Հ. Աբրահամյանը չի բացառում, որ նորից կարող է զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը
«Իրավունքը» զրուցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հարցին`«որքան կլինեն ՀՀԿ-ի քվեները», Աբրահամյանը պատասխանել է. «Վստահ եմ` մեզ կհաջողվի ստանալ մեծամասնություն, բայց առավել կարևոր է, որ մենք անցկացնենք նոր որակի ընտրություններ»:
«Չե՞ք ափսոսում, որ ընտրություններից հինգ ամիս առաջ հրաժարվեցիք Աժ նախագահի պաշտոնից» հարցին Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Սա առաջին անգամը չէ, երբ ես ղեկավարում եմ նախընտրական շտաբ: Լավ պատկերացնելով աշխատանքի ծավալը և պատասխանատվությունը` ես գիտակցված որոշում կայացրեցի` հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից, և իմ որոշումն ակնհայտ ճիշտ էր ապագայի համար»:
Հ. Աբրահամյանը չի բացառում, որ նորից կարող է զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. «Չեմ բացառում ոչինչ: Դա կախված է ընտրության արդյունքներից և կուսակցության որոշումից»:
Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե` «ՀՀԿ-ի կարգախոսի տեսանկյունից ինչի՞ն եք հավատում և ի՞նչ եք փոխել», պատասխանել է. «Դուք չէիք հավատում, որ ես կլինեմ ՀՀԿ կենտրոնական շտաբի պետը, չէիք հավատում, որ կլինեմ համամասնական ցուցակի երկրորդ տեղում, իսկ ես հավատում էի, ուրեմն հավատանք, որ փոխենք»: