Պայթյուն`Հանրապետության հրապարակում. կան տուժածներ
Քիչ առաջ` 10-15 րոպե առաջ, Հանրապետության հրապարակում, Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն: Ինչպես հայտնում է դեպքի վայրից panorama.am-ի թղթակիցը, կան տուժածներ, որոնց շտապօգնության երկու ավտոմեքենաներով արդեն տեղափոխել են:
ԱԻՆ լրատվական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացնում են, որ կան տուժածներ, բայց հստակ թիվ չեն նշում՝ 4-5 երիտասարդ: Ըստ աղբյուրի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. ավելի ուշ մանրամասն տեղեկություն կհաղորդվի: Շտապօգնության 103 ծառայությունից նույնպես հստակ տեղեկություններ չեն հաղորդում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են