Հարցազրույցներ 15:05 04/05/2012

Թոխմախի Մհերը, Բելաջիոյի Գրիշը, Լֆիկ Սամոն. Սուրենյանցը կանխատեսել է` ով կհայտնվի խորհրդարանում

Այսօր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Վաղը հայաստանում ընտրություններից առաջ լռության օր է, ինչը նշանակում է, որ քարոզչություն չի լինելու: 20 օրից ավելի տևած նախընտրական քարոզարշավին հետևել է նաև քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցոթւյան նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Ինչպե՞ս անցավ քարոզարշավը և ո՞ր քաղաքական ուժը, ինչպե՞ս օգտագործեց իր ռեսուրսը

-Քարոզարշավը շատ միապաղաղ ընթացք ունեցավ, քաղաքական բոլոր դերակատարները նոր ոչինչ չասացին, և ըստ էության, կրկնում էին այն, ինչ տարիներ շարունակ ասել էին: Համենայնդեպս, ես որպես քաղաքագետ, որևէ նոր գաղափար, նոր ասելիք նոր ձեռագիր չնկատեցի: Եվ այս առումով ընտրարշավը շատ միապաղաղ էր, նույնիսկ ձանձրալի:

-Ըստ ձեզ, ի՞նչը կհամարվեր նորը

-Նորը կլիներ, եթե օրինակ, Հանրապետականի պարագայում նոր դեմքեր տեսնեինք, և ամբողջ ընտրարշավը իր վրա չվերցներ միայն Սերժ Սարգսյանը: Նորը կլիներ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողքին հարթակում կանգնածները դարձյալ նույն արտահայտությունները չանեին ավազակապետության մասին, դրա կործանման մասին և փորձեին ռացիոնալ լուծումներ առաջարկել: «Օրինաց երկիրը» առաջնորդվեց նույն սոցիալ-պոպուլիզմով, ինչ` 2007-ին: Հ. Յ. Դաշնակցությունը մի քանի սոցիալական կարգախոսներ սկզբում օգտագործեց, բայց հետո դարձյալ անցավ հայդատականության դաշտ: Իմ համար տարօրինակ է, չեմ հասկանում` ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզչական արշավով. Այնպիսի տպավորություն է, որ նրա ամենամեծ առաքելությունը եղավ ձախ Հարութին Հայաստան համերգին բերելը: «Բարգավաճ Հայատան» կուսակցությունը միայն իր լիդերի ռեսուրսի հաշվին ընտրարշավ տարավ: Ավելի թույլ կուսակցություններին` Կոմկուսին, Դեմկուսին կամ Միավորված հայերին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ այդ երեքը որևէ շանս չունեն: Իմ կանխատեսմամբ, Հայաստանի խորհրդարանում անպայման կհայտնվեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային կոնգրեսը, Հ. Յ. Դաշնակցությունը:

-Իսկ «Օրինաց երկի՞ր»-ը:

-Առավել ինտրիգային է «Օրինաց երկիր»-ի և «Ժառանգության» հանգամանքը` ՕԵԿ-ի շանսերը խորհրդարանում հայտնվելու համար շատ ավելի մեծ են: Իսկ «Ժառանգություն»-ը, եթե վերջին օրվա ընթացքում ինչ-որ կրեատիվ բան չանի, մի քիչ դժվարանում եմ կանխատեսել: 

-Ասում եք ձախողված ու միապաղաղ քարոզարշավ էր, իսկ միգուցե հասարակությունն անտարբե՞ր էր այդ ամենի նկատմամբ, այդ պատճառով էլ ակտիվ քարոզարշավ չստացվեց:

-Այո, համամիտ եմ` հասարակությունն անտարբեր է, և հասարակությանը բնավ չի հուզում խորհրդարանի ապագա դասավորությունը: Համենայնդեպս իմ մոտ նման տպավորություն կա: Այս առումով, հատկապես ընդդիմությունը ձախողվեց, որովհետև ընդդիմության խնդիրն էր հասարակությանը բերել ակտիվ, մոբիլ վիճակի, որպեսզի կարողանար նաև հետընտրական զարգացումներ ապահովել: Այս առումով ընդդիմությունն իր քարոզարշավը ձախողեց: Հասարակության ապատիկ, պասիվ վիճակը ձեռնտու է իշխանություններին, ընդդիմության խնդիրն էր այնպես անել, որ հասարակությունը դուրս գա այդ վիճակից, բայց ցավոք, դա նրանց չհաջողվեց:

-Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով պայքարին, դա ինչպե՞ս եք գնահատում

-Ոչ մի տարբերություն չեմ տեսնում, լարվածություն չկար և ֆավորիտները Երևանի և մարզային մի քանի ընտրատարածքներում, ակնհայտ են:

-Օրինակ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված ո՞ր թեկնածուներին եք տեսնում խորհրդարանում

-1-ին ընտրատարածքում միանշանակ հաղթելու է Ռուբեն Հայրապետյանը, 2-րդում կհաղթի Սամվել Ֆարմանյանը, 3-րդ ընտրատարածքի (Քանաքեռ-Զեյթուն) մասին հստակ չեմ կարող ասել, 4-րդ ընտրատարածքում կհաղթի Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), 5-րդ ընտրատարածքում` Արթուր Գևորգյանը, 6-րդում կհաղթի Ռուբեն Հովսեփյանը, 7-րդում միանշանակ կհաղթի Սամվել Ալեքսանյանը, 8-րդում կհաղթի Կորյուն Նահապետյանը, 9-րդ ընտրատարածքում կհաղթի Ռուբեն Սադոյանը, այ թիվ 10 ընտրատարածքում լարված պայքար կլինի, միանշանակ կարծիք արտահայտել չեմ կարողանում, 11-ում կհաղթի Բելաջիոյի Գրիշը, ազգանունը չեմ հիշում, թիվ 12-ում կհաթի Լյովա Խաչատրյանը, դե 13-ում էլ իհարկե` Մհեր Սեդրակյանը:

-Պարոն Սուրենյանց, դուք, որպես հաղթող, նշեցիք այն թեկնածուների անունները, որոնք հիմնականում իշխող ուժի ներկայացուցիչներ են: Ի՞նչ է դա նշանակում, արդյոք ձեզ մոտ էլ կա այն կարծրացած մտայնությունը, որ իշխանությունը պետք է անպայման հաղթի:

-Չէ, ես ուղղակի կանխատեսում արեցի, որովհետև ընդդիմությունը շատ վատ է աշխատել և հատկապես վատ է աշխատել մեծամասնական ընտրակարգով պայքարում: Ընդդիմությունից 2 մարդ հաղթելու հնարավորություն ունի` մեկը թիվ 10 ընտրաատրածքում Սարիբեկ Սուքիասյանն է, որը գուցե հաղթի, իսկ մյուսը Հրազդանում գուցե հաղթի Սասուն Միքայելյանը: Եվ ընդդիմությունից որոշակի շանս ունի Ռազմիկ Թևոնյանը Արարատի ընտրատարածքում (թիվ 18):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}