Քաղաքական 14:28 04/05/2012

Գ.Ծառուկյանի Ազատանում արված քաղաքական հայտարարությունը հստակ հասցեատեր ունի

«Քարոզարշավի ամենասկզբից ասել ու ասում եմ նաև հիմա, քարոզարշավի վերջին օրը` ես չեմ եկել այստեղ ձայն խնդրելու համար, քանի որ եթե չլինեմ քաղաքականության մեջ, ապա կզբաղվեմ իմ գործերով, ավելի հանգիստ կլինեմ: Բայց իմ սիրտը ցավում է երկրի համար, ես ու իմ երեխաները այս երկրում ենք ապրելու ու ես ուզում եմ, որ հայ մարդը լավ ապրի»,- Շիրակի մարզի Ազատան գյուղում ընտրազանգվածի հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ինչպես և անցած քարոզարշավային մեկ ամսվա ընթացքում այստեղ ևս ԲՀԿ առաջնորդը ամենից շատ կարևորեց ժողովրդի հավատը առ այն, որ ընտրություններին մասնակցելով ու քվեարկելով հնարավոր է փոփոխությունների հասնել երկրում և ամենևին էլ պետք չէ լսել նրանց, ովքեր պնդում են, թե ամեն բան որոշված է և ընտրողի քվեն ոչինչ էլ չի փոխելու: Դա, ըստ Գ.Ծառուկյանի, ասում են այն մարդիկ, որոնք պաշտոն ու փող այսօր ունեն ու վախենում են դա կորցնել, քանի որ ժողովրդի ակտիվությունը ընտրություններին բնական է փոփոխություն կբերի:

Ավելին` հիշատակեց Ալեքսանդր Մակեդոնացու օրինակը, ով խնդրել էր, որ իրեն հուղարկավորեն ձեռները պարզած վիճակում, որպեսզի ամենքը տեսնի, որ աշխարհի տիրակալը իր հետ ոչինչ չի տանում:

«Հայաստանում առկա խնդիրները մեզ քաջ հայտնի են` գործազրկություն, արտագաղթ: Բայց մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե վաղը աշխատատեղերի խնդիրը վերջնականապես կլուծվի: Այդպես չի, կլուծվի 5 կամ 3 տոկոսով, իսկ հետո, ընթացքում նաև մնացածը: Ինչ մնում է արտագաղթին, ապա մարդիկ փախենում են երկրից, որովհետև ապրուստի միջոց չունեն, չեն կարողանում պահել իրենց երեխաներին, օրվա գումար նորմալ չեն աշխատում: Երկիրը զարգացնելու, ծաղկացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում չորս-հինգ միլիոն բնակչություն լինի, արդյունաբերություն- արտադրություն զարգանա, իսկ եթե արտագաղթ է ինչպե՞ս կզարգանա »,- իր խոսքում նշեց Գ.Ծառուկյանը:

Որպես տեսլական նա այնպիսի Հայաստանի համար է պայքարում, շարունակեց ԲՀԿ առաջնորդը, որում արտագաղթը այլևս չի լինի և փոխարենը հազարավոր հայորդիներ կվերադառնան հայրենիք:

ԲՀԿ նախընտրական ծրագրում կարևոր թիրախային ուղղություն է նաև հարկային օրենսդրության փոփոխությունը, որը շատ է խեղդում այսօր փոքր ու միջին բիզնեսը. «Հարկային այնպիսի պարտավորություններ պետք է լինեն, որ մարդը օրական ընդամենը 3-5 հազար դրամ աշխատելով ստիպված չլինի մտածել, թե ինչպե՞ս է միանգամից եռամսյակի հարկեր վճարելու: Ըստ այդմ էլ ստիպված չլինի պարտք վերցնելու ու տոկոսի տակ ընկնելու»,- մասնավորեցրեց ԲՀԿ առաջնորդը:

Թերևս հաշվի առնելով այն տարածաշրջանը, որտեղ Գ.Ծառուկյանը քարոզարշավի վերջին հանդիպումներն է անցկացնում, ազատանցիներին դիմելով նա ասաց. «Իմ թիմակիցներին կպնողը իմ հետ է գործ ունենալու»:

Նշենք, որ Ազատանում հանդիպման ժամանակ Գ.Ծառուկյանին ուղեկցում էր ոչ միայն ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ով ներկայացնում է Ազատանը ընդգրկող թիվ 35 ընտրատարածքը, այլև Գյումրին ընդգրկող մյուս ընտրատարածքից ընտրված ու դարձյալ առաջադրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, վերջինիս ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են ու նման հայտարարությունը, այն էլ ընտրությունների նախօրեին ու հենց այդ տարածքում գուցե հստակ հասցեատեր ուներ:

Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին, ապա վերջինս մեծամասնականով այս ընտրատարածքում առաջադրված միակ թեկնածուն է ու երբ Գ.Ծառուկյանը նրան ներկայացնում էր ժողովրդին (թեև նա քաջ հայտնի է ազատանցիներին, որովհետև գործող պատգամավորն է), հավաքվածները բուռն ծափահարություններով ընդունեցին այդ ելույթը:
Գ.Ծառուկյանի հաջորդ կանգառը Ամասիայում և Աշոցքում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}