Թուրք հաքերները սպառնացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող երկրներին
«1923թ. թուրքական խումբ» անվանումով թուրք հաքերների (ցանցահեն) խումբը հայտարարել է, որ առաջիկայում ևս շարունակելու են հարձակումներ գործել բոլոր այն կայքերի վրա, որոնք թուրքերի ինքնության, Քեմալ Աթաթուրքի, թուրքական դրոշի և պետության դեմ ուղղված հրապարակումներ կունենան: Նրանք իրենց գլխավոր թիրախ են հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցող երկրներին և հատկապես Ֆրանսիային:
Թուրքական «Հաբերա» (Habera) լրատվական կայքի տեղեկացմամբ հաքերների այս խումբն արդեն թվային հարձակման ենթարկել եվրոպական ավելի քան 150.000 էլեկտրոնային կայքերի` ընդհանուր առմամբ պատճառելով 1.5մլն եվրոյի կորուստ: Այս խումբն իրեն հռչակել է Թուրքիայի կիբեռ անվտանգության ապահովման գլխավոր ուժ: