Միջադեպ կառավարության շենքի մոտ
«Ժողովուրդ»-ը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գում է. «Հինգշաբթի օրն արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի մոտ: 35-ամյա մի տղամարդ հանկարծակի հարձակվել է կառավարության շենքի վրա և բռունցքներով կոտրել ապակիները: Մի քանի վայրկյան անց ոստիկանները հայտնվել են «դեպքի վայր» և ոլորելով երիտասարդ տղամարդու ձեռքերը` նրան մեկուսացրել են»:
Ըստ թերթի տեղեկությունների` 35-ամյա տղամարդն Ալբերտ Նիկողոսյանն է, որը հոգեկան խնդիրներ ունի: Թերթը տեղեկացել է նաև, որ Ալբերտի հարազատները ներկայացել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց որդին հոգեբուժարանում բուժվում է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաստատել են թերթի տեղեկությունը` հավելելով, որ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: