Ա. Դավթյան. Հաղորդումներն աճել են, բայց որակական առումով տարբերություն կա
Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխտանքային խումբը, որի հիմնական գործառույթն է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների գրանցման, հաշվառման, դրանցով հարուցված քրական գործերի նախաքննության նկատմամբ հսկողության իրականացումը, երեկվա դրությամբ ստացել է ընտրախատումների վերաբերյալ 58 հաղորդումներ, որոնցից 25-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ներում զետեղված հաղորդումներից: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը:
58 հաղորդումները իրավական առումով բաժանվել է երկու խմբի: Առաջին խմբի մեջ ընդգրկված են այն հաղորդումները, որոնց մեջ կան քրեական օրենսգրքով նախատեսված այս կամ այն հանցակազմի հատկանիշներ կամ տեղեկություններ, որոնց ստուգման արդյունքում կարող էին այդպիսի հատկանիշներ հայտնաբերվել: Երկրորդ խումբ հաղորդումներն իրենց մեջ պարունակում են այնպիսի խախտումներ, որոնք համարվում են վարչական իրավախախտում կամ ընտրական օրենսգրքով նախատեսված որոշակի պրոցեդուրայով ընտրախախտումներ:
Առաջին խմբի 23 հաղորդումները վերաբերում են բովանդակային առումով ընտրողի կամքի ազատ իրականացման խոչընդոտելուն: Օպերատիվ կերպով հաղորդումներն ուղարկվել են համապատասխան նախաքննությունն իրականացնող մարմիններին ստուգելու: Երեք հաղորդման դեպքում որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը: Մնացած հաղորդումների քննարկումը դեռևս ընթացքի մեջ է:
19 հաղորդումներ վերաբերում են ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերին: Երեքի դեպքում ստուգման աշխատանքներն արդեն ավարտվել են, որոշում է կայացվել ,քրեական գործի հարուցումը մերժվել է, մնացած 15 հաղորդումներով շարունակվում է նյութերի նախապատրաստումը, մեկ գործով հարուցվել է քրեական գործ:
Երկրորդ խմբի մեջ մտնող վարչական իրավախախտման վերաբերյալ 13 հաղորդում է ստացվել:
Ա. Դավթյանն ասաց, որ 2007 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ, քանակական առումով որոշակի աճ կա, ինչը բացատրվում է համապատասխան իրազեկման աշխատանքների արդյունավետությամբ, իսկ որակական առումով տարբերություն կա: Նրա խոսքով, եթե նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացված հաղորդումների փաստերով 8 քրեական գործ էր հարուցվել, ապա այս ընտրությունների դեպքում նախորդ օրվա դրությամբ հարուցված է 1 քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա